Ադրբեջանի կազմում երբե՛ք չենք լինելու՝ մահվան դատավճիռ է դա․ ՀՀ-ին և Ադրբեջանին է առնչվում այդ բանակցությունը․ Դավիթ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Factor TVի հարցազրույցը Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ

-Բավականին շատ տեղեկատվություն հրապարակվեց Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպման վերաբերյալ: Դուք ի՞նչ գնահատական ունեք հանդիպման, ինչպես նաև հայտարարված արդյունքների վերաբերյալ, արդյո՞ք ունեք մտահոգություններ:

-Դուք քաջատեղյակ եք՝ պաշտոնական Ստեփանակերտը տարիներ շարունակ ունեցել է իր հստակ դիրքորոշումը ընդհանրապես բանակցային գործընթացի վերաբերյալ, մեր ապագայի վերաբերյալ՝ առավել ևս: Մենք միշտ կարևորել ենք ցանկացած բանակցություն, հանդիպում՝ համարելով ավելի գերադասելի, քան բախումն ու պատերազմը, բնական է: Բայց, միևնույն ժամանակ, մենք ունենք մեր «կարմիր գծերը», որոնց մասին մշտապես, հատկապես վերջին ժամանակահատվածում ավելի հաճախակի ենք խոսում, և այդ «կարմիր գծերը» չեն փոփոխվում, ավելին կարող եմ ասել՝ ավելի զգայուն են դարձել: Այդ «կարմիր գիծը» հետևյալն է՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, որևէ ձևով մեզ չենք պատկերացնում Ադրբեջանի կազմում, դա արցախահայության համար պարզապես կլինի մահվան դատավճիռ: Բայց այս բանակցությունները, ինչպես մենք տեսանք հաղորդագրություններից, հիմնականում, եթե ոչ ամբողջությամբ, առնչվում էին Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերություններին: Իհարկե, Արցախյան հիմնախնդիրը մի մեծ ռազմական, ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական, բարոյահոգեբանական տիրույթ է, որտեղ կան նաև Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունները և Արցախ-Ադրբեջան փոխհարաբերությունները, իհարկե, սրանք փոխկապակցված են, բայց, այնուամենայնիվ, առանձին գործընթացներ են:

Պարո՛ն Բաբայան, այդ տարածված հայտարարություններում որևէ խոսք չկար Արցախի մասին՝ բացառությամբ այն նշումը, որ Նիկոլ Փաշինյանն է արել, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վարչապետը ներկայացրել է Արցախի դեմ վերջին շրջանում Ադրբեջանի իրականացրած գործողությունները: Բայց այն, որ չկա որևէ նշում ընդհանրապես Արցախի վերաբերյալ, կարգավիճակի վերաբերյալ, գոնե պաշտոնական տեքստում, դա ի՞նչ է նշանակում, այդ հարցը հետագայո՞ւմ է քննարկվելու, այս պահին չկա՞ որևէ կոնսենսուս. այս հանգամանքը Ձեզ ի՞նչ է հուշում: Չմոռանանք նաև այն, որ Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի հինգ հարցերին ի պատասխան՝ նշել էր, որ պետք է արցախահայության իրավունքները որոշվեն և կարգավիճակը քննարկվի, բայց կոնկրետ այս հանդիպման արդյունքներում նշում չկար, իմ հարցն այդ մասին է:

-Եթե նշում չկա, ուրեմն չի քննարկվել, և քննարկվել են, ինչպես ես արդեն ասացի, Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունները: Կրկնում եմ՝ մեզ համար որևէ այդպիսի հեռանկար չկա, ընդհանրապես քննարկման առարկա էլ չէ մեզ համար Ադրբեջանի կազմում լինելը: Սա, կարծում եմ, բոլորի համար պարզ է: Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների գոնե ինչ-որ կերպ կարգավորումն արդեն այլ գործընթաց է, և չի կարող փոխկապակցվել Արցախի կարգավիճակի հետ՝ Ադրբեջանի կազմում: Ես չեմ պատկերացնում, նույնիսկ չեմ էլ ուզում պատկերացնել, որ կարող է լինել Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն, որը կճանաչի Արցախը Ադրբեջանի մաս: Սա պարզապես հնարավոր չէ, չեմ էլ ուզում մտածել այդ մասին: Դրա համար մենք ունենք մեր «կարմիր գծերը», հասկանում ենք, որ սրանք երկու տարբեր գործընթացներ են։ Այո՛, փոխկապակցված են, կան առնչություններ, բայց այս է «կարմիր գիծը», և եթե Ադրբեջանի այդ նախապայմանները չեն ընդունվում, ուրեմն այդ գործընթացն ընթանում է այլ՝ զուգահեռ տիրույթում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան