Վահագն Խաչատուրյանը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ հյուրընկալել է տարբեր բժշկական հաստատությունների մի խումբ կանանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է հանրապետության տարբեր բժշկական հաստատությունների մի խումբ կանանց. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Շնորհավորելով տոնի առթիվ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է. «Այսօր իսկապես յուրահատուկ օր է մեզ համար, քանի որ համընկել է մեր եկեղեցու ամենակարևոր տոներից մեկի հետ: Ներկայիս արագ փոփոխվող դարաշրջանում մեզ համար շատ կարևոր է, որ մենք մեր ավանդույթները, մեր սովորությունները չենք մոռանում, և այս գործում ձեր դերն ամենամեծն է: Դուք որպես ընտանիքի մայրեր այդ գործն անում եք լավագույնս և այդ ավանդույթները փոխանցում եք հետագա սերունդներին:

Դուք առանձնահատուկ նշանակություն և դեր ունեք մեր հայկական ընտանիքներում: Ի վերջո մենք միշտ ցանկանում ենք, որ ձեր ցանկությամբ որոշումներն ընդունվեն, որովհետև համոզված ենք, որ դրանք լավագույնն են, ուղղված են ընտանիքի ամրապնդմանը, երջանկությանը և երբևիցե չեն վնասի»:

Հանրապետության նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել կին բուժաշխատողներին՝ մասնավորապես նշելով. «Դուք այն բնագավառի ներկայացուցիչներն եք, որ մեզ առողջություն եք պարգևում: Հատկապես այս երկու տարվա ընթացքում՝ համավարակի, պատերազմի պայմաններում, դուք ահռելի մեծ ծանրաբեռնվածության աշխատանք եք կատարել: Մենք բոլորս ձեր հոգատարությունը զգացել ենք և մեծապես գնահատում ենք և՛ որպես Հայաստանի քաղաքացիներ, և՛ որպես պետություն»:

Ամփոփելով խոսքը նախագահ Խաչատուրյանը բոլորին մաղթել է աշխատանքային հաջողություններ, անձնական, ընտանեկան երջանկություն: «Կարծում եմ, որ մենք պետք է միշտ կարողանանք դժվարին իրավիճակները միասին հաղթահարենք: Դուք ապացուցել եք, որ մենք կարող ենք այդպես անել»: