Կրակել էր շների ուղղությամբ, վնասել հարևանի «Լեքսուսը». Նոր Նորքի ոստիկանության բացահայտումը

Լուրեր

15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 6-ին, ժամը 12-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ ստացվեց, որ գիշերը Դավիթ Մալյան փողոցի շենքերից մեկի մոտ կրակոցի ձայն է լսվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ գիշերը հրազենից կրակել են աղբամանի ուղղությամբ, սակայն գնդակը դիպել է բնակիչներից մեկի «Լեքսուսին». տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 9 մմ տ/չ պարկուճ:

Նոր Նորքի քրեական հետախույզների բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները: Համատեղ միջոցառումներով օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ կրակողը նույն փողոցի 38-ամյա մի բնակիչ է:

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ապրիլի 6-ի գիշերը ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Նա խոստովանել է, որ ինքն է կրակել է շների ուղղությամբ՝ նրանց հնարավոր հարձակումը կանխելու համար։ Տղամարդը ներկայացրել է նաև «Բերետա» տիպի 9 մմ տ/չ ատրճանակ, որով պարգևատրվել էր անցած տարի։

Նշանակվել է փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

`