15 երեխա՝ մեկ հարկի տակ․ Մելքոնյանների ընտանիքն ամսական 20 լիտր ձեթ է գնում, 2 պարկ՝ ալյուր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

15 երեխա՝ մեկ հարկի տակ։ Նախագահի կողմից հերոս ընտանիքի կոչում ստացած Մելքոնյաններն ամեն օր 17 հոգով են սեղան նստում։

Ընտանիքի կրտսերը Հայկն է՝ 4 տարեկան, իսկ ավագ որդին արդեն 27 տարեկան է։ 46-ամյա Անժելա Մելքոնյանը ժպիտը դեմքին ասում է՝ եթե Աստված էլի իրենց երեխա տա, կունենան։

Առայժմ ընտանիքում 15 երեխա կա՝ 10 աղջիկ, 5 տղա։ Որդիներից Դանիելն արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, պատերազմից վերադարձել է բեկորային վնասվածքներով, հիմա լավ է։ Տղաներից երկուսն ու դուստրերից մեկն արդեն ամուսնացել են։ Թեև առանձին են ապրում, բայց հաճախ են հյուր գալիս։ Դժվարությունները միասին են հաղթահարում, մեկը մյուսի հոգսը կիսում։

Ամեն մեկն իր պարտականությունը լավ գիտի։ Արթնանում են, հավաքում անկողինն ու նախաճաշելու գալիս։ Ավագ քույրերը խոհանոցի գործերն իրենց վրա են վերցրել։ Ապրում ենք հաշտ ու համերաշխ, չենք վիճում՝ ասում են նրանք։

Տան հայրը հաշմանդամության 3-րդ կարգ ունի, թոշակ է ստանում, բացի այդ՝ ընտանիքը պետության կողմից ամսական 93 հազար նպաստ է ստանում։ Ասում են՝ պետությունն այլ հարցերով էլ օգնում է, եթե դիմում են, բարերարները՝ նույնպես։ Կարճ ասած՝ առանց ուշադրության ու օգնության չեն մնում։ Միակ դժվարությունը, ասում են, ամուսնացած տղաների տան հարցն է։ Վարձով են բնակվում։

Ապրիլի 7-ն այս տանը կրկնակի տոն է՝ լրանում է Մելքոնյանների ամուսնության 27 տարին։ Ամեն տարի պարտադիր նշում են։ Ասում են՝ օրը տոն դարձնելու ոչ մի առիթ բաց չենք թողնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան