ՀՀ-ն և ՌԴ-ն սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և համատեղ դիմակայման նպատակով համաձայնագիր են ստորագրելու

Լուրեր

16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
Բոլորը

ՀՀ Կառավարությունը պատրաստվում է հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում։

Համաձայնագրի նախագծով սահմանվում են տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության ուղղությունները Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների միջև:

Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ սրանով նախատեսվում է նպաստել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև փոխգործակցության ընդլայնմանը, ներառյալ՝ սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և դրանց համատեղ դիմակայման, տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով վստահության ամրապնդման միջոցառումների համաձայնեցման ու իրականացման, օրենսդրական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, ոլորտը կարգավորող իրավական դաշտի զարգացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործունեության համակարգման, ինչպես նաև կարողությունների զարգացման ուղղություններով:

Համաձայնագրի շրջանակում ՀՀ և ՌԴ իրավասու մարմինները տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցություն են իրականացնում հետևյալ հիմնական ուղղություններով՝

-տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառի սպառնալիքներին հակազդման համակարգում,

-իրավապահ ոլորտում տեղեկատվության փոխանակում՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված հանցագործությունները բացահայտելու, կանխարգելելու, կանխելու և հետաքննելու նպատակով,

-տեղեկատվական անվտանգության ապահովմանը նպաստող վստահության անհրաժեշտ միջոցառումների համաձայնեցում և իրականացում,

-ՀՀ և ՌԴ իրավասու մարմինների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով տեղեկատվության փոխանակում՝ ներառյալ համագործակցությունը համակարգչային միջադեպերի արձագանքման բնագավառում,

-տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերի շուրջ երկու պետությունների օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,

-տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում երկու պետությունների համագործակցության երկկողմ նորմատիվ իրավական բազայի և գործնական մեխանիզմների կատարելագործում,

-ազգային և միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով միջազգային իրավունքի մշակմանն ու առաջմղմանը մասնակցության ցուցաբերում,

-միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման հիմնախնդիրների լուծման գործում միջազգային կազմակերպությունների և համաժողովների շրջանակներում (ներառյալ՝ Միացյալ ազգերի կազմակերպությունը, հեռահաղորդակցության միջազգային միությունը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Անկախ պետությունների համագործակցությունը և այլն) երկու պետությունների փոխգործակցության և գործունեության համակարգում,

-տեղեկատվական անվտանգության ոլորտում երկու պետությունների լիազորված ներկայացուցիչների և փորձագետների աշխատանքային հանդիպումների, գիտաժողովների, սեմինարների և այլ համաժողովների անցկացում,

-փոխգործակցություն տեղեկատվական անվտանգության ոլորտում կադրերի պատրաստման, ստաժավորումների, մասնագետների փոխանակման բնագավառում,

-տեղեկատվական անվտանգության բնագավառում օրենսդրության կատարելագործման հարցերով փորձի փոխանակում,

-աջակցություն տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով գիտահետազոտական գործունեության իրականացմանը: