Մարդիկ կան հողատարածքներ ունեն, բայց արտերկրում են, ինչպե՞ս հետ վերցնենք․ շիրակցի ֆերմերներ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այսօր ազատանցի ֆերմերներից մեկը՝ Սեյրան Ոսկանյանը, Շիրակի մարզպետարանի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի անցկացնողներից հետաքրքրվեց, թե  ինչպես  կարող են հետ վերցնել գյուղատնտեսական նշանակության  այն հողատարածքները, որոնց սեփականատերերը վաղուց հայրենիքում չեն։

«Մարդ կա 30 տարի գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, բայց ես պատրաստ եմ այդ հողի վրա ներդրում անել ու ստեղծել արժեք, ՀՀ բյուջեում էլ վճարումներ անել, այդ խնդիրը ինչպես լուծել»-հարցրեց  Սեյրան Ոսկանյանը։

Մեղրաշենի վարչական ղեկավար Հունան Պետրոսյանը ևս  հետաքրքրվեց, թե հանձնաժողովն ունի՞ մի գաղափար, համաձայն որի փոքր հողակտորները կկարողանան խոշորացնել։

Վարչական ղեկավարի ասելով, փոքր հողակտորների վրա շատ դժվար է արդյունավետ գյուղատնտեսություն կազմակերպելը։

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն պարզաբանեց, որ իրենց հանձնաժողովը էկոնոմիկայի նախարարության հետ միասին ուսումնասիրում է հարցը։

Քննարկվող տարբերակներից մեկը, ըստ նրա, չմշակված հողակտորների գույքահարկը թանկացնել  է։  Ըստ նրա ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս մարդուն զրկել իր սեփականության իրավունքից, բացի այդ,  ոչ մի համայնքապետ իրեն բարոյական իրավունք չի վերապահել իր բնակչի հողը հետ վերցնելու։

Վահե Ղալումյանի մեկնաբանմամբ,  պատաճառը եղել  է այն, որ համայնքապետը ընտրությունից ընտրություն  գյուղացուց ձայն է խնդրել ։

«Հիմա մենք ինչ ենք արել, մեր ներդրած  համամասնական ընտրակարգը շատ կարևոր է, համայնքապետը ուղիղ ընտրությամբ չի ընտրվում  և նման հարցերին շատ լուրջ ուշադրություն դարձնելու հավանականություն կա»,-ասաց Վահե Ղալումյանը։

Արմիկ Մովսիսյան