Երևանի քաղաքապետն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Լուրեր

16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել են Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

ԵՄ կառույցների հետ Երևանն այսօր համագործակցության մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ: Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են համայնքային մանկապարտեզներ, տեղադրվում էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, արևային ֆոտովոլտային վահանակներ՝ ապահովելով սեյսմակայուն և հարմարավետ պայմաններ:

Երևանի ավտոբուսների ծրագրի շրջանակում քաղաքի տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 նոր ավտոբուսով: Դրանց ձեռքբերման ֆինանսավորման համար հատկացվել է 25 մլն եվրո, որից 20 մլն եվրո՝ ՎԶԵԲ կողմից վարկային միջոցներ և 5 մլն եվրո՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից դրամաշնորհային միջոցներ:

«Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում էլ «Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի շրջանակում մինչև փետրվարի վերջ երևանյան ավելի քան 90 շենքում տեղադրված կլինեն ֆոտովոլտային վահանակներ և լուսավորության համակարգեր:

Կարևորելով Եվրոպական միության հետ ձևավորված փոխշահավետ համագործակցությունը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ արդեն իսկ կյանքի կոչվող նախագծերը լավ հիմք են նոր նախաձեռնությունների համար:

«Տիկին դեսպան, մենք կարևորում ենք մանկապարտեզների հիմնանարոգման ծրագրի շարունակության ապահովումը: Նախապատրաստական աշխատանքները կատարված են և, կարծում եմ, այս տարի կկարողանանք հավելյալ նոր նախակրթարանների մրցույթ հայտարարել: Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում դիտարկում ենք նաև էլեկտրական ավտոբուսների ձեռքբերում: Կցանկանամ նաև ընդգծել, որ միջազգային գործընկերների հետ վարկային ու դրամաշնորհային ծրագրերի իրականացման հարցում համայնքն այսօր ունի նաև ՀՀ կառավարության լիարժեք աջակցությունը»,- նշել է քաղաքապետը:

Շնորհավորելով Հրաչյա Սարգսյանին Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը մեծ սիրով իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցությունն ընդլայնելու հարցում:

«Պարոն քաղաքապետ, հույս ունեմ, որ համատեղ ծրագրերն ավելի արագ կընթանան և մենք արդեն արդյունքներ կտեսնենք: Ես վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը համատեղ ծրագրերի շարունակականության ապահովման հարցում, քանզի ՀՀ կառավարության, վարչապետի ու քաղաքային իշխանության ջանքերն ուղղված են ի շահ համընդհանուր բարեկեցության»,- ընդգծել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը:

Երևանի քաղաքապետն առաջարկել է համատեղ ծրագրի շրջանակում քաղաքապետարանի երկու վարչական շենքերի և Շենգավիթ մարզադպրոցի տանիքներին ևս տեղադրել արևային կայաններ: Հանդիպումից հետո Հրաչյա Սարգսյանն Անդրեա Վիկտորինին ուղեկցել է քաղաքապետարանի աշտարակ՝ տեղում դիտարկելու ծրագրի հնարավորությունները: