Պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները ճանաչեն Արցախի անկախությունը. 5165 շարժում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
Բոլորը

«5165 շարժումը» և մի շարք հասարակական կազմակերպություններ և հասարակական քաղաքական գործիչներ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պաշտպանելու Արցախի անկախության ճանաչման պահանջը։

Բողոքի ցույցի ժամանակ «5165 շարժման» համահիմնադիր Մենուա Սողոմոնյանն անդրադառնալով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված հայտարարությանը՝ նշեց. «Առանձնացնեմ երկու կետ, առաջին՝ ՀՀ-ն պետք է դառնա Արցախի անվտանգության երաշխավոր և երկրորդ՝ այս պահին իրենք կարևորում են Արցախի միջազգային ճանաչումը: Այստեղ մեր առաջադրած պահանջի և ԱՀ ԱԺ-ի օրակարգերի միջև կա հստակ կապ: Եվ սա մենք ողջունում ենք:

Երեկվա ընդդիմության հանրահավաքում էլ գործող իշխանության առաջ դրվել են պահանջներ, որոնցից երկուսն առանձնացնեմ. հաստատել, որ ԱՀ ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորը ՀՀ-ն է. չստորագրել փաստաթուղթ, որը կխանգարի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն՝ առանց սահմանափակումների ապահովելու, վերականգնել ԵԱՀԿ գագաթնաժողովի ձևաչափով բանակցային գործընթացը: Այստեղ տեսնում ենք խորհրդարանական տիտղոսավոր ընդդիմության և մեր օրակարգերի միջև նմանություն»:

Սողոմոնյանի խոսքով՝ իրենց պահանջը հստակ է իշխանություններին՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը և աշխատանքներ տանել նրա՝ միջազգային ճանաչման ուղղությամբ:

«Այսօր մենք մի հանգրվանում ենք, որ տարբեր տրամաչափի նախաձեռնություններ կան՝ Արցախն օրհասական վիճակից հանելու պահանջով: Պետք է շարունակել, քանի որ արցախցիներն իրենց հայացքը հառել են այստեղ, և այդ հարցում անհրաժեշտ է հասարակության և նրա մտավոր վերնախավի աջակցությունը»,- ընդգծեց Սողոմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: