Փաշինյան-Ռաու անկեղծ և բաց զրույց է եղել Երևանում․ Լեհաստանի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

Լեհաստանը մշտապես ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության կարևորությունը, որի աշխատանքներին մասնակցում է նաև լեհ անդամ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չելպակը։

Անդրադառնալով Լեհաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի տարածաշրջանային այցի արդյունքներին՝ լեհ դիվանագետը նշեց, որ չի կարող բարձրաձայնել քննարկումների բոլոր մանրամասները, որոնք եղել են Հայաստանում և Ադրբեջանում հանդիպումներում։

«Հանդիպումները, որոնք տեղի ունեցան Բաքվում և Երևանում, փակ են եղել և ոչ բոլոր հարցերին է հնարավոր անդրադառնալ։ Պայմանավորվածության համաձայն՝ առաջինը հայտարարությամբ հանդես կգա Վիեննայի գրասենյակի մամուլի խոսնակը»,- հավելեց նա։

Ըստ Չելպակի՝ Զբիգնև Ռաուի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Փաշինյանը գլխավորապես նպատակ է ունեցել առաջարկներ լսել և ստացել է հստակ պատասխաններ։

«Կուզենայի հստակ նշել, որ շատ անկեղծ և բաց զրույց է եղել Նիկոլ Փաշինյանի և Լեհաստանի ԱԳ նախարարի միջև, բավական դրական եմ գնահատում զրույցը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։