Ֆրանսիան 500 հազար դոլար դրամաշնորհ է հատկացրել Վրաստանին՝ երկաթգծի բարելավման համար

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Զարգացման ֆրանսիական գործակալությունը (AFD) 500 հազար դոլար դրամաշնորհ է հատկացրել Վրաստանի երկաթուղուն։ Այս մասին հայտնում է Պետական երկաթուղու մամուլի ծառայությունը, գրում է newsgeorgia.ge-ն։

Տեխնիկական աջակցության նպատակն է` նպաստել Վրաստանում երկաթուղային տրանսպորտի կայուն զարգացմանը և աջակցել ոլորտի ներդաշնակեցմանը ԵՄ կանոններին։ Նշվում է, որ Վրաստանում բեռնափոխադրումների շուկան ընդլայնելու նպատակով համագործակցության շրջանակում կպատրաստվի երկաթուղային քաղաքականության ազգային փաստաթուղթ և ներդրումային պլան, այդ թվում՝ շարժակազմի համար։

Նախադրված նպատակներին հասնելու համար AFD-ի առաջարկությամբ Վրաստան կժամանի ֆրանսիացի փորձագետ, որը խորհրդակցություններ կանցկացնի Վրաստանի երկաթուղու և պաշտոնական այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ Առաքելությունը կմեկնարկի ապրիլին և կտևի 12-18 ամիս։

Վրացական երկաթուղին Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի անբաժանելի մասն է։ Երկրի երկաթուղիների շահագործման երկարությունը 1324 կմ է։ Համակարգն ունի 45 թունել, 1714 կամուրջ, լաստանավային անցումներ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։

Տաթև Ֆռանգյան