Ռուսական զորքերն Արցախում են ոչ թե դարավոր բարեկամության, այլ իրենց շահերը պաշտպանելու համար․ Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.04.2022 | 11:04«Եթե Ադրբեջանը հնարավորություն ունենար, Ստեփանակերտում էլ զորքեր կունենար, նրան զսպում են Արցախում գտնվող ռուսական զորքերը»,- «Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպում. ի՞նչ է դրվելու բանակցությունների սեղանին» թեմայով քննարկան ժամանակ այս մասին նշեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:
Նրա դիտարկմամբ՝ հենց որ ՌԴ Զինված ուժերի գերագույն հրամանատարը հայտարարի, որ ռուսական զորքերը դուրս են գալիս Արցախից, արցախահայությանը, ամենայն հավանակությամբ, հետապնդելու է Քարվաճառի ճակատագիրը:
«Ադրբեջանը միշտ էլ պատրաստ է հարձակվել և ուժով գրավել Արցախը: Այժմ դա չի կարող անել, որովհետև այնտեղ կան ռուսական զորքեր: Ռուսական զորքերն Արցախում են ոչ թե դարավոր բարեկամության, այլ իրենց շահերը պաշտպանելու համար»,- նշեց քաղաքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում: