ՀՀ ԱԳ նախարարը և Լուիջի Դի Մայոն անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Երևանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը` Արարատ Միրզոյանը և Լուիջի Դի Մայոն գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ընդհանուր արժեքների և պատմական առնչությունների վրա հիմնված երկխոսության զարգացման դինամիկայի կապակցությամբ: Նախարարները պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել՝ խթանելու և հարստացնելու ոլորտային փոխգործակցության օրակարգը, այդ թվում՝ երկու գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման միջոցով:

Մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցության, Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման վերաբերյալ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին:

Մանրամասն քննարկվել են տնտեսական համագործակցության ամրապնդման հնարավորությունները, հատկապես՝ էներգետիկայի ու ենթակառուցվածքների ոլորտներում, ներդրումների ակտիվացման և այդ առումով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրաշրջանառության ծավալների մեծացման հեռանկարները: Արձանագրվել է, որ գործարար կապերի աշխուժացման համար առկա է մեծ ներուժ և բարենպաստ պայմաններ: Կարևորվել է նաև կրթության ու մշակույթի ոլորտում կապերի խորացումը, ընդգծվել երկու երկրների համալսարանների միջև համագործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք խնդիրների: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական էթնիկ զտմանը միտված քաղաքականության դրսևորումներին, մասնավորապես՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հոգեբանական ճնշումների ենթարկելու, քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու գործողություններին և ուժի կիրառման սպառնալիքներին:

Կարևորվել է 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների լիարժեք կարգավորման, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման, Լեռնային Ղարաբաղում առաջ եկած հումանիտար խնդիրների լուծման և ԼՂ հակամարտության գոտում հայկական մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության անհրաժեշտությունը:

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Իտալիայի ԱԳ նախարարը նշել է, որ իտալական կողմն աջակցում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

Երկկողմ հանդիպմանը հաջորդել են նախարարների մամուլի համար հայտարարությունները:

Նույն օրն առավոտյան Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։