Հնամաշ հագուստով չեմպիոնները․ ոսկե և արծաթե մեդալների հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Բոլորը

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մարզիկներն օրերս մասնակցել են Եվրոպայի առաջնությանը և հայրենիք վերադարձել 7 ոսկե, 3 արծաթե մեդալով։

Ալլա Պողոսյանի մրցելույթներն այս անգամ ձախողվել են․ ասում է՝ պատճառը ոչ թե այն էր, որ լավ չէր պատրաստվել, այլ հնամաշ հանդերձանքը։ Ընդգծում է՝ հանդերձանքից է կախված՝ լավ կկրակե՞ս, թե՞ ոչ: Մի քանի տարի առաջ ձեռք բերված հանդերձանքով նա մինչ այս հասցրել է հաջողություններ գրանցել, նաև Ուկրաինայի եռակի չեմպիոն է:

Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայից 2 ոսկե և 1 արծաթե մեդալով է վերադարձել։ Մասնակցել է հրաձգության «վազող թիրախ» վարժությանը՝ 10 մետր հեռավորությամբ։ Այս ձևին պատշաճ պատրաստվելու համար մեր ֆեդերացիան նույնիսկ էլեկտրոնային թիրախներ չունի։

ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը շուրջ 120 մարզիկ ունի, բայց ֆեդերացիան միջոցներ չունի, որ համազգեստ ու էլեկտրոնային թիրախներ գնի։ Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ասում է՝ այս տարիների ընթացքում մարզադպրոցի գույքը ձեռք են բերել տարբեր՝ ոչ պետական միջոցներով, պետությունից էլ 2014 թվականից սկսած որևէ հավելյալ օգնություն չեն ստացել։ Այս տարի էլ Կառավարությունն ընդամենը 45 մլն դրամով է ֆինանսավորել, այդ պատճառով առաջնությանը մասնակցել են փոքրաթիվ մարզիկներով։

«Հագուստներն արդեն հնամաշ են, ամրություն պետք է ունենան, կրակողին պետք է պահեն, որ մեջքը չվնասվի։ Եթե որակն ընկած հագուստ է, ինչքան էլ տաղանդավոր լինի մարզիկը, չի կարող մեր պահանջած արդյունքն ունենալ»,- բացատրում է Նիկողոսյանը։

Օրերս հանդիպել են ԿԳՄՍ նախարարի ու փոխնախարարի հետ. խոստացել են՝ մինչև տարեվերջ խնդիրները կլուծեն։ ԿԳՄՍ փոխնախարարն ասում է՝ գույքային ծրագրով հանդերձանքի, տեխնիկայի գնման հայտ են ներկայացրել, բացի այդ՝ Գյումրիում նոր մարզադպրոց են կառուցելու։

«Հայտն արդեն ներկայացված է, ինչ անհրաժեշտ է՝ կգնենք, կտանք իրենց»,- նշում է Կարեն Գիլոյանը։

ԿԳՄՍՆ-ում թեև խոստացել են խնդիրները մինչև տարեվերջ լուծել, բայց փոխնախարարը խոստովանում է՝ պետությունն այդքան գումար չունի, որ երկար տարիներով կուտակված խնդիրները լուծի։ Հավաքականը հույսով սպասում է, որ հաջորդ տարիների մրցումներին նոր համազգեստով ու տեխնիկայով կմասնակցի։ Իսկ մինչ այդ, աշխարհի առաջնությանը դեռ ստիպված են մասնակցել եղած հնամաշ համազգեստով ու տեխնիկայով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան