Հանքարդյունաբերության օրինագծում «Լիդիան Արմենիա»-ի համար հատուկ պայմաններ կան․ Ինգա Զարաֆյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

«Հանքարդյունաբերության օրինագծում «Լիդիան Արմենիա»-ի համար հատուկ պայմաններ կան»,- այս մասին «Ընդերքի մասին օրենքի փոփոխությունը հօգուտ հանքարդյունաբերական ընկերությունների՞» թեմայով քննակման ժամանակ նշեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

«Ոչ միայն «Ընդերքի մասին օրենքի փոփոխության» նախագծում կան հատուկ պայմաններ «Լիդիան Արմենիա»-ի համար, այլ նաև ուրիշ նախադեպեր կան: Կառավարությունն ընդունել է որոշում, որը վերաբերում էր «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի կենսաբազմազանության պահպանման մասին հոդվածին . Ամուլսարի տարածքում գտնվում է Կարմիր գրքում գրանցված տեսակ , և օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ այդպիսի տարածքում արգելվում է հանքարդյունաբերական գործունեություն ծավալել, բայց կառավարությունն ընդունեց որոշում, որը շրջանցում է օրենքի այդ հոդվածը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ ևս հատուկ պայմաններ են ստեղծվում Ամուսլարի շահագործման ծրագրի համար. փոփոխվել են Սևանա լճի սահմանափակ օգտագործման տարածքները, և մյուս որոշմամբ՝ որոշվել է լանջերի թեքության հարցը, որպեսզի հարմար լինի կոնկրետ Ամուլսարի տարածքի համար:

Այսինքն՝ սա առաջին դեպքը չէ, որ կոնկրետ մեկ ընկերություն կարող է օգտվել օրենսդրական փոփոխությամբ տրվող առավելություններից»,- նշեց Զարաֆյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: