ՀՔԱՎ-ը առաջարկներ է ներկայացրել աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ

Լուրեր

19.05.2026 | 14:08
Իրանի խաղաղության նոր առաջարկը ներառում է պատերազմական վնասի փոխհատուցում և ամերիկյան զորքերի դուրսբերում
19.05.2026 | 14:00
230 մլն դրամ շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Արման Բաբաջանյանը
19.05.2026 | 13:51
Սի Ցզինպինը Թրամփին ասել է, որ Պուտինը «կարող է զղջալ Ուկրաինա ներխուժելու համար». FT
19.05.2026 | 13:43
Շատ լավ հասկանում ենք, ՌԴ-ից չէ որ պետք է ասեն՝ ԵՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:37
70 մլն դրամ փոխառություն, 2 առանձնատուն․ ինչ է հայտարարագրել ԴՕԿ-ի առաջին համարը
19.05.2026 | 13:32
ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ
19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում ուսումնասիրել է Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով սահմանված աշխատանքային իրավունքների դրույթների կիրարկումը ՀՀ օրենսդրության մեջ։ Խարտիան ՀՀ-ն վավերացրել է 2001-ին, և ՀՀ-ի համար այն ուժի մեջ է մտել 2004-ից։

Խարտիան նախատեսում է, որ վավերացնող պետությունը պետք է ընդունի Խարտիայի 2-րդ գլխի հոդվածներով նախատեսված ինը պարտավորություններից առնվազն վեցը, իսկ պետության ընդհանուր պարտավորությունների թիվը չպետք է պակաս լինի 16 հոդվածներով և 63 պարագրաֆներով սահմանվածներից:

Խարտիայով սահմանված նորմերի և ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ը ստանձնել է աշխատանքային իրավունքների պաշտպանության նվազագույն պարտավորություններ, ստանձնել է պարտավորություններ նաև Խարտիայով երաշխավորված մի շարք այլ իրավունքների մասնակի ապահովման վերաբերյալ։

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն, որը Խարտիայով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն Խարտիան վավերացրած պետությունների ներկայացրած զեկույցների հիման վրա, իր եզրակացություններում նշել է, որ օրենքում և պրակտիկայում գոյություն չունի ոչ մի լուրջ խոչընդոտ՝ Հայաստանի Հանրապետության կողմից Խարտիայի չվավերացրած դրույթներն ընդունելու համար։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, անդրադառնալով աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին, արձանագրել էր, որ ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները կրում են շարունակական և համակարգային բնույթ, որոնք պայմանավորված են ինչպես ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին ազգային օրենսդրության դրույթների անհամապատասխանությամբ, ազգային օրենսդրության մեջ տարընկալման տեղիք տվող դրույթների առկայությամբ, այնպես էլ աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ապահովող իրավական բավարար մեխանիզմների բացակայությամբ։ Կազմակերպությունը միաժամանակ արձանագրել է, որ գոյություն ունեցող իրավիճակը պետության կողմից մարդու աշխատանքային իրավունքների ապահովման և նրանց խախտումները կանխող անհրաժեշտ պարտավորությունների նկատմամբ ոչ պատշաճ և ոչ հետևողական մոտեցումների հետևանք է:

Վերլուծությամբ ներկայացնում ենք Խարտիայով սահմանված աշխատանքային իրավունքների այն դրույթները, որոնք չեն վավերացվել Հայաստանի Հանրապետության կողմից, և որոնց ընդունման համար, համաձայն Կոմիտեի զեկույցների, էական լուրջ խնդիրներ չկան։

Հաշվի առնելով վերլուծությամբ արձանագրված խնդիրները, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը աշխատանքային իրավունքների պաշտպանության ապահովման և երաշխավորման նպաստակով պետք է

  1. վավերացնի Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի՝ ՀՀ-ի կողմից չվավերացված դրույթները,
  2. վավերացնի Կոլեկտիվ բողոքների համակարգ նախատեսող Եվրոպական սոցիալական խարտիայի 1995 թ. լրացուցիչ արձանագրությունը,
  3. ձեռնարկի անհրաժեշտ քայլեր, կիրառի միջոցներ ազգային մակարդակում աշխատանքային իրավունքների պաշտպանության և աշխատանքային վեճերի լուծման միջազգային մեխանիզմների ներդրման և ընդլայնման համար: