Ձնահոսքը կանխելու աշխատանքներ` Մեղրիի լեռնանցքում
Հասարակություն
01.04.2022 | 11:01Մ2 Երևան-Երասխ- Գորիս- Մեղրի-Իրանի սահման ճանապարհի Մեղրու լեռնանցքի հատվածում հնարավոր ձնահոսքից խուսափելու համար կատարվում են ճանապարհի շեպի բեռնաթափման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ձնահոսքի հետևանքով երկկողմանի փակվել էր Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածը։