ԼՂ-ն Ադրբեջանի կազմում լինի՝ կմորթեն հայերին․ ՀՀ-ն պիտի էվակուացնի, եթե երաշխիք չստացանք․ Արեգ Քոչինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանն է

-Պարո՛ն Քոչինյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել։ Կառավարության նիստում նա ասաց՝ ապրիլի 6-ին Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպելու է Ալիևի հետ, և հույս ունի՝ կքննարկի և կհամաձայնեցնի խաղաղության բանակցության մեկնարկի հարցերը։ Ի՞նչ գործոններից է կախված՝ կսկսվի՞ բանակցություն, թե՞ ոչ։ Հարցը միայն երկու երկրի տիրույթո՞ւմ է։

-Բնականաբար՝ միայն Հայաստան-Ադրբեջան տիրույթում չէ։ Այստեղ կան մի շարք հանգամանքներ, և այստեղ ինձ շատ թեթև լավատեսության շող կարտաբերեմ, որը հետևյալն է․ կարծես թե ստեղծվում է այսպիսի մոմենտում, երբ Հայաստանի իշխանության արտահայտած առաջնահերթությունն առ այն, որ մեզ պետք է խաղաղություն Ադրբեջանի հետ և հարաբերության կարգավորում՝ Թուրքիայի հետ, համադրվում է այդ երկրների՝ գոնե այս պահին վերբալ դաշտում արտահայտվող մոտեցման հետ, և համադրվում է Արևմուտքի ցանկությունների հետ։ Միաժամանակ՝ ՌԴ-ն, որ կտրականապես դեմ կլիներ թե՛ հայ-թուրքական կարգավորմանը, թե՛ Ադրբեջանի հետ խաղաղության ստորագրմանը, ժամանակավորապես թուլացած է և զբաղված է Ուկրաինայով։

-Բայց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հասցրեց հայտարարել, որ դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից։

-Իմ լավատեսական այս մտքի հիմքն այն է, որ Ռուսաստանը զբաղված է, և հիմա հնարավորություն չունի այս պահին իր ամբողջ ներուժը դնելու, որ այս գործընթացը ձախողվի, միաժամանակ՝ Արևմուտքը ծայրաստիճան շահագրգիռ է, որ այս գործընթացը հաջողի։

-Իսկ ինչո՞ւ պետք է ՌԴ-ն ուզենա, որ ՀՀ-ն և Ադրբեջանը չկնքեն խաղաղության պայմանագիր։

–Որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը հասնում են հարաբերությունների կարգավորման, առաջին հերթին ռուս խաղաղարար զորակազմի դերն է դրվում հարցականի տակ, երկրորդ՝ որովհետև թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ հայ-թուրքական կոնֆլիկտը ՌԴ-ի ամենակարևոր խաղաքարտն է ՀՀ-ի հետ իր հարաբերություններում և ՀՀ-ում իր ազդեցությունը ծավալելու հարցում։ Իսկ ՀՀ-ում ՌԴ-ի ունեցած ազդեցությունը հիմնական՝ առյուծի բաժինն է տարածաշրջանային ազդեցության մեջ։ Եթե կարգավորվում են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները, ՌԴ-ի տարածաշրջանային դերը որակապես է թուլանում, ոչ թե քանակապես։

-Եթե նույնիսկ ընդունենք, որ ՌԴ-ն թուլացել է ուկրաինական պատերազմի արդյունքում, այդուհանդերձ՝ Ձեր նշած վերջին հանգամանքը նշանակում է՝ կփորձի՞ խոչընդոտել այդ պրոցեսներին։

-Իհարկե՝ ունի նման գործիքներ, և այստեղ ես կարևորում եմ Արևմուտքի դերը։ Եկեք կոնկրետ խոսենք՝ Արևմուտքը կամ ԱՄՆ-ն մեր սիրուն աչքերի համար չէ, որ ուզում են՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, և ես պնդում եմ, որ անում են շատ բաներ՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Յուրաքանչյուր հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղարը և նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը զանգում են Թուրքիայի իրենց պաշտոնակիցներին, անգամ հաղորդագրությունների մեջ են նշում, որ ծայրաստիճան կարևոր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ԱՄՆ-ի համար։

ԱՄՆ-ն սա անում է, որովհետև վաղուցվանից ունեն հաշվարկ՝ եթե իրենք հասնում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, դա էականորեն կսահմանափակի ՌԴ-ի ազդեցությունն այս տարածաշրջանում։ Իսկ հիմա, երբ կա հայ-թուրքական կոնֆլիկտը և ծայրաստիճան լարված կոնֆլիկտն Արևմուտքի և ՌԴ-ի միջև, ՌԴ-ին Հարավային Կովկասում զսպելու և դերը նվազեցնելու գործոնն Արևմուտքի համար առաջնահերթություն է դարձել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան