Կառավարությունը միայնակ չի կարող պարզել իրական շահառուներին, պետք է ՔՀԿ-ի և լրագրողների օգնությունը․ Լիլյա Աֆրիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Բոլորը

Հայաստանում իրական շահառուների մասին հայտարարագրերի ներկայացումը վերաբերում է արդեն բոլոր ոլորտներին։ Տվյալները հրապարակային են, և յուրաքանչյուր քաղաքացի կարող է իմանալ՝ այս կամ այն ընկերության մեջ ով խոշոր մասնաբաժին ունի։

Թեմայի մանրամասները բացահայտելու համար Factor TV-ն «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հետ համատեղ հարցազրույցների շարք է անում, և հերթական հարցազրույցի հյուրը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության համակարգող, հայաստանյան կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանն է։

Տիկի՛ն Աֆրիկյան, նախ ընդհանուր գաղափարի մասին խոսենք՝ բաց տվյալների և բաց կառավարման։ Ո՞րն է նպատակը, և ո՞րն է ակնկալիքը։

-Բաց տվյալներն իրականում բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) սկզբունքներից մեկն են։ Ի՞նչ է իրենից ներկայացնում ԲԿԳ նախաձեռնությունը։ Դա միջկառավարական նախաձեռնություն է, որը մեկնարկել է 2011 թվականին 8 կառավարությունների կողմից։ Դրա նպատակն է հանրային կառավարման ոլորտը դարձնել ավելի թափանցիկ, հաշվետու՝ ինստիտուցիոնալ առումով, մասնակցային, և ներդնել նորարարական լուծումներ, որովհետև ավանդական կառավարման համակարգերն իրենց սպառել են։

Դրա համար այդ 8 կառավարությունները՝ Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ, Ինդոնեզիա, Մեքսիկա և այլն, համախմբեցին իրենց այդ գաղափարը և հրավիրեցին այլ կառավարությունների։ Մենք հենց 2011 թվականից մասնակցում ենք։

Իրական շահառուների բացահայտումը դրա ուղղություններից մե՞կն է։

-Այո՛, իրական շահառուների բացահայտման ինստիտուտը ներդրվել է 2018 թվականից սկսած՝ ԲԿԳ շրջանակում։ Բայց դեռևս 2008 թվականից «Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքով նախատեսված էր, որ պետք է բացահայտվեն։ Դրանից հետո գնումների գործընթացում մեզ մոտ կար նման պահանջ, և 2017 թվականին ԱՃԹՆ շրջանակում էլ նախատեսվեց մետաղական հանքերի մասով ներդնել այդ ինստիտուտը։ Բայց երբ 2018 թվականին մշակում էինք ԲԿԳ ծրագիրը, քաղհասարակության մեր գործընկերները պնդեցին, որ անհրաժեշտություն են տեսնում, որ համապարփակ ինստիտուտ ներդրվի, ոչ թե հատվածական։

-Այսինքն՝ կար նախաձեռնություն մետաղական հանքերի մասով, առաջարկվեց ընդհանուր անել։

-Այո՛, առաջարկվեց ընդհանուր ներդնել, որ չլինեն բացառություններ։ Եվ կառավարությունը համաձայնեց։ Մենք որոշեցինք առաջին փուլի համար պիլոտային դիտարկել մետաղական հանքերի շահառուների բացահայտման գործընթացը, և դրա փորձի հիման վրա արդեն հետագայում փոփոխություններ կատարել համապատասխան իրավական ակտերում, օրենքներում, և արդեն ներդնել այդ ինստիտուտը Հայաստանում։

-Իրավական մասում, կարծես, բոլոր կարգավորումները տրված են։ Թղթից դուրս՝ գործնականում արդյո՞ք հնարավոր է լինում այս ամենին հետևել, այս ամենն իրականություն դարձնել։

-Այ սա է հիմնական խնդիրը։ Այո՛, կարգավորումները տրված են, միջազգային գործընկերների կողմից ստացել ենք բարձր գնահատական, որովհետև ներդրվել են ստանդարտները, երաշխավորումները։ Իրավական կարգավորումները տրվել են, բայց ինչպես մյուս ռեֆորմները, սա էլ միայն կառավարության խնդիրը չէ։ Այսինքն՝ կառավարությունը միայնակ չի կարող բացահայտել իրական շահառուներին։ Այստեղ պետք է աջակցություն մեր քաղհասարակությունից և, մասնավորապես, այստեղ շեշտադրում եմ, հետաքննող լրագրողներից, որովհետև յուրաքանչյուր գործընթաց ենթադրում է շահի հետապնդում։

Կառավարությունն այստեղից շահ ունի, այսինքն՝ լրացուցիչ աջակցությունը և ռեսուրսն է։ Քաղհասարակությունը և լրագրողներն իրենց շահերն ունեն, նրանք ուզում են, որ կառավարությունը, բացի տվյալները, տա հնարավորություն՝ հետաքննելու, ուսումնասիրելու փոխկապակցվածությունը, շահերի բախումը, փողերի լվացման գործընթացը, անգամ կանխարգելի հնարավոր փոխկապակցվածությունը և կոռուպցիոն ռիսկերը։

-Այսինքն՝ կառավարությունը տվեց գործիք՝ թափանցիկությունը։ Հանրությունը լրագրողների միջոցով իմացավ, որ, օրինակ, ինչ-որ տեղ կոռուպցիայի ռիսկ կա, կասկած։ Ի՞նչ է լինում հետո։

-Հետո դիմում են պետական ռեգիստրին, որը սահմանված ընթացակարգերով գործողությունների է դիմում։ Եթե լուրջ խախտումներ կան, կարող է մինչև անգամ դիմել Դատախազություն։ Եթե ոչ լուրջ խախտումներ են (կարող է հայտարարագրի սխալ լրացման հետ կապված լինել), կարող է վարչական վարույթներ սկսել և այլն։

-Գործնականում կա՞ն դրսից օրինակներ, որ, օրինակ, այլ երկրներում դրա միջոցով բացահայտումներ են արվել։

-Այո՛, Մեծ Բրիտանիայում։ Մեծ Բրիտանիան առաջամարտիկ է համարվում, և անշարժ գույքի բնագավառում են իրականացրել։ Եվ, օրինակ, երկու տարի առաջ արգելք դրվեց ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների գույքի վրա՝ հենց այս գործընթացի շրջանակում։ Եվ բացահայտեցին, որ այդ պաշտոնյան փոխկապակցված է եղել օֆշորային գոտիներում գործունեություն ծավալելու և փողերի լվացման հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան

 

This TV Program was produced in cooperation with the Freedom of Information Center with support from the Center for International Private Enterprise (CIPE). The views and opinions expressed in the program do not necessarily reflect the views of CIPE.

Հեռուստահաղորդումը պատրաստվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցությամբ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ։ Ծրագրում արտահայտված տեսակետներն ու կարծիքները պարտադիր չէ, որ արտահայտեն CIPE-ի տեսակետները։