Հարուստ ռուսները Թուրքիայում և ԱՄԷ-ում անշարժ գույք են գնում՝ պատժամիջոցներից թաքնվելու համար

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Հարուստ ռուսները գումար են ներդնում Թուրքիայում և ԱՄԷ-ում անշարժ գույքի շուկայում՝ ֆինանսական ապաստան փնտրելով Ուկրաինա ռուսական ներխուժման և արևմտյան պատժամիջոցներից հետո։ Այս մասին գրում է Duvar-ը՝վկայակոչելով անշարժ գույքի մի շարք ընկերությունների։

«Մենք ամեն օր յոթից ութ միավոր անշարժ գույք ենք վաճառում ռուսներին։ Նրանք կանխիկ են գնում, Թուրքիայում բանկային հաշիվներ են բացում կամ ոսկի են բերում»,- ասել է Ստամբուլում Golden Sign անշարժ գույքի ընկերության համահիմնադիր Գյուլ Գյուլը։

Նշվում է, որ չնայած արևմտյան պատժամիջոցներին՝ երկու երկրները լավ հարաբերություններ ունեն Մոսկվայի հետ և շարունակում են ուղիղ չվերթներ իրականացնել՝ պոտենցիալ երթուղիներ առաջարկելով ռուսների և նրանց կանխիկ գումարի համար:

«Նրանք պարզապես հարուստ ռուսներ են և ոչ թե օլիգարխներ։ Նրանք ուղիներ են գտնում իրենց գումարները Թուրքիա բերելու համար։ Կան հաճախորդներ, որոնք գնում են երեքից հինգ բնակարան»,- ասել է Գյուլը։

Ռուսները տարիներ շարունակ եղել են թուրքական անշարժ գույքի խոշոր գնորդներ՝ զիջելով իրանցիներին և իրաքցիներին, սակայն անշարժ գույքի շուկայի խաղացողներն ասում են, որ վերջին շաբաթների ընթացքում պահանջարկը մեծացել է:

Իբրահիմ Բաբաջանը, որի ընկերությունը Ստամբուլում կառուցում և վաճառում է անշարժ գույք հիմնականում օտարերկրյա գնորդների համար, ասել է, որ նախկինում շատ ռուսներ ցանկացել են ապրել այնպիսի հանգստավայրերում, ինչպիսին է Միջերկրական ծովի Անթալիայի շրջանը: Հիմա նրանք Ստամբուլում բնակարաններ են գնում՝ իրենց գումարները ներդնելու համար։

Ե՛վ Թուրքիան, և՛ Արաբական Միացյալ Էմիրություններն առաջարկում են կացության խթաններ անշարժ գույքի գնորդների համար: Թուրքիայում թուրքական անձնագիր կարող են ստանալ օտարերկրացիները, որոնք սեփականության համար վճարում են 250.000 դոլար և այն պահում երեք տարի։ Մի փոքր ավելի պակաս գումարով Դուբայը, որը Մերձավոր Արևելքի խոշոր բիզնես կենտրոնն է, առաջարկում է երեք տարվա կեցության վիզա:

Էմմա Չոբանյան