ՄԱԿ. Ուկրաինայում 1080 խաղաղ բնակիչ է զոհվել, 1707-ը՝ վիրավորվել

Լուրեր

15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
Բոլորը

Ուրբաթ օրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է, որ հաստատում է Ուկրաինայում ռուսական ներխուժման սկզբից ի վեր 1081 խաղաղ բնակիչների մահը: ՄԱԿ-ի տվյալներով՝ վիրավորվել է 1707 խաղաղ բնակիչ, սակայն իրական զոհերի թիվը, հավանաբար, շատ ավելին են։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը՝ հղում անելով Associated Press-ի հրապարակած տվյալներին։

Այժմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդներն աշխատում են Սումիի, Խարկովի և Դոնեցկի շրջաններում, ներառյալ Մարիուպոլ քաղաքում, բախումների հետևանքով խաղաղ բնակիչների մահվան վերաբերյալ տվյալները ստուգելու համար:

ՄԱԿ-ի իրավապաշտպան թիմը հետաքննում է նաև Մարիուպոլից Ռուսաստան քաղաքացիական անձանց բռնի տեղահանման մասին պնդումները:

Ուրբաթ օրը Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգները մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ «Մարիուպոլում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը շատ ավելի մեծ է։ Մենք ավելի ու ավելի շատ տեղեկություններ ունենք այնտեղ գտնվող զանգվածային գերեզմանների մասին։ Օրինակ՝ արբանյակից մեզ հաջողվել է մեկ զանգվածային գերեզմանի մասին տեղեկություն ստանալ։ Այստեղ մեր հաշվարկներով՝ մոտ 200 զոհված մարդ կա»։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայում խաղաղ բնակչության զոհերի և քաղաքացիական օբյեկտների ոչնչացման ծավալները թույլ են տալիս ենթադրել, որ մարդասիրական սկզբունքները խախտվել են խաղաղ բնակչություն ունեցող տարածքներում ռազմական գործողությունների ընթացքում:

Ուրբաթ օրը G7-ի արտգործնախարարները հայտարարեցին, որ իրենք «խորապես անհանգստացած են» Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա «Ռուսաստանի շարունակական հարվածների» կապակցությամբ և ավելացրել է, որ պատասխանատվության կենթարկեն ռազմական հանցագործությունների համար մեղավորներին:

«Մենք կրկնում ենք, որ չթիրախավորված հարձակումներն արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով։ Մենք պատասխանատվության կենթարկենք նրանց, ովքեր մեղավոր են պատերազմական հանցագործությունների համար, ներառյալ խաղաղ բնակչության դեմ զենքի անխտիր կիրառման», – ասվում է G7-ի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից:

Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մամլո ասուլիսում ասել է, որ «ուկրաինացի ժողովուրդն ապրում է իսկական դժոխքում», քանի որ ուկրաինացի խաղաղ բնակչությունը պարբերաբար ռմբակոծվում է, որի արդյուքում ավերվում են հիվանդանոցներ, դպրոցներ, բնակելի շենքեր և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ:

ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր Ուկրաինան լքել է 3,7 միլիոն փախստական։ Ուկրաինացի երեխաների կեսից ավելին դարձել է ներքին տեղահանված, իսկ ընդհանուր առմամբ ներքին տեղահանվածների թիվը հասնում է 7 միլիոնի: Սա նշանակում է, որ երկրի գրեթե յուրաքանչյուր վեցերորդ բնակիչը հանդիսանում է հարկադիր միգրանտ։