Կարևոր և պահանջված քայլ է․ Դավիթ Բաբայանը՝ խաղաղապահ զորքն ավելացնելու մասին Պուտինին ուղղված իրենց դիմումի վերաբերյալ

Լուրեր

07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից։
Գրությամբ Արցախի իշխանությունները Ռուսաստանի նախագահից խնդրել են ավելացնել խաղաղապահ զորակազմի քանակն ու զինտեխնիկան։ Factor.am-ը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից և Կրեմլից ունեցած սպասումներից զրուցել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ։

-Պարո՛ն Բաբայան, Արցախում իրավիճակը վերջին շրջանում լարված է։ Երեկ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու զինտեխնիկան ավելացնելու համար։ Ինչո՞ւ եք նման քայլի դիմել։

-Կարծում եմ, որ դա կարևոր և պահանջված քայլ է, որը բխում է իրավիճակի ճիշտ պատկերացումից։ Նման զարգացումները միմիայն կամրապնդեն անվտանգությունը և կայունությունը տարածաշրջանում։

-Կարծում եք՝ Ռուսաստանից արձագանքը դրակա՞ն կլինի։

-Ժամանակը ցույց կտա։ Սա իրավիճակի մասին մեր պատկերացումն է, որը մաքսիմալ մոտ է իրականությանը։ Դրա համար մենք նաև այդպիսի քայլ ենք կատարել։

-Պարո՛ն Բաբայան, երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արցախում ստեղծված իրավիճակի և ադրբեջանական սադրանքների մասին։ Ադրբեջանական զորքերն Արցախում առաջխաղացում են ունեցել ռուս խաղաղապահ ուժերի պատասանատվության ներքո գտնվող տարածքներում։ Այդ իսկ պատճառով Փաշինյանը հարցադրում է արել ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին։ Դուք ի՞նչ եք կարծում՝ կա՞ անհրաժեշտություն հետաքննության։

-Ընդհանրապես պետք է մեխանիզմներն ավելի ճիշտ աշխատեն և ավելի արդյունավետ լինեն։ Դա էլ է խաղաղության պահպանման կարևոր գրավականը։

-Կարելի՞ է կասկածել, որ Ռուսաստանի պատասխանատվության ներքո գտնվող տարածքներ ադրբեջանական զորքերի ներխուժումը նաև խաղաղապահների թերացման արդյունքում է։

-Ո՛չ, նման բան չկա։ Մենք տեսնում ենք, որ հիմա հակառուսական մի ալիք է բարձրացել, որը շատ վատ է։ Այն, ինչ տեղի է ունենում, Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն է։

-Ակնկալվում է, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի Արցախում ստեղծված իրավիճակին։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն կոչ է արել Ադրբեջանին հետ քաշվել ելման դիրքեր։ Սա որքանո՞վ է օգնում իրավիճակի հանդարտեցմանը։

-Շուտով Արցախի արտաքին գործերի նախարարությունը դրա վերաբերյալ համապատասխան հայտարարություն կանի։ Կարևորում և գնահատում ենք, որ Ադրբեջանի պահվածքը ստանա միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատական։ Մեր վերջին հայտարարությունում նշված է, որ անտարբերությունը և պասիվությունը շատ վտանգավոր կարող են լինել։

-Պարո՛ն Բաբայան, կանխատեսվում էր, որ Ադրբեջանը կօգտվի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից և սադրանքների կդիմի։ Որքա՞ն հեռու կարող է Ադրբեջանը ստեղծված իրավիճակում գնալ։

-Մենք՝ բոլորս գիտենք, թե Ադրբեջանի նպատակն ինչ է։ Մենք պետք է ուժեղ լինենք և հաստատկամ ենք և կանգնելու ենք մեր տեղը։ Դա է և, իհարկե, ռուս խաղաղապահ ուժերի առաքելությունն է մեր հիմնական պատնեշը Ադրբեջանի ճանապարհին։

-Ինչպե՞ս է արցախցին հիմա իրեն զգում այս լարված իրավիճակում։

-Հաստատակամ։

-Լարվածություն և վախ չկա՞, որ նոր պատերազմ կսկսվի։

-Արցախցին բարդ իրավիճակում է, եթե հաշվի ենք առնում նաև պայմանները։ Բայց հաստատակամ ենք և անկոտրում։

-Ինչպե՞ս եք տեսնում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։ Ովքե՞ր և ի՞նչը մասնաբաժին ունեն այդ գործընթացում։

– Իրավիճակի հանգուցալուծումը կախված է մեր ամրությունից, ճիշտ աշխարհաքաղաքականությունից։ Ռուսաստանի Դաշնությունն էլ հանդիսանում է կայունության և խաղաղության պահպանման հիմնական գրավականներից մեկը։ Եվ, իհարկե, նաև միջազգային հանրությունը պետք է համապատասխան գնահատական տա Ադրբեջանի բոլոր ագրեսիվ քայլերին; Կրկնում եմ՝ անտարբերությունն ու անգործությունն ավելի մեծ վտանգներ են առաջացնում հենց նույն քաղաքակիրթ աշխարհի համար։

-Իսկ Հայաստանի ներգրավվածությունը որքանո՞վ պետք է լինի այս հարցում։

-Մենք տեսնում ենք, որ ակտիվ դիվանագիտական խողովակներով քաղաքական տարբեր հարցեր են քննարկվում։ Իհարկե, այդպես էլ պետք է լինի։

Հռիփսիմե Հովհաննիսյան