Ավելացնել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու զինտեխնիկան. Արցախի ԱԽ-ն պաշտոնական գրությամբ դիմել է Վլադիմիր Պուտինին

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից. տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նամակում, նախ, անդրադարձ է կատարվել, որ Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման օրվանից սկսած, ընդհանուր առմամբ, զորակազմը գործել է բարձր արդյունավետությամբ և կատարել իր առջև դրված խնդիրները։ Ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանության կողմից հարուցված բազմաթիվ խնդիրներ լուծվել են զորակազմի անմիջական, արագ և գործուն մասնակցությամբ, ինչի շնորհիվ Արցախում ձեռնամուխ են եղել պատերազմի պատճառած հետևանքների հաղթահարմանը։ Սակայն 2022 թվականի մարտի 8-ից սկսած ադրբեջանական կողմը մեծ ինտենսիվությամբ իրականացնում է հումանիտար, հոգեբանական, ապա նաև ռազմական ագրեսիա:

Մանրամասնորեն շարադրելով մարտի սկզբից մեկնարկած ադրբեջանական ագրեսիվ գործողությունները Արցախի բնակչության հանդեպ, ներառյալ՝ Փառուխի ու հարակից տարածքների հանդեպ ռազմական ագրեսիան՝ նամակի վերջում ներկայացվում են մի շարք առաջարկներ.

«Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել դիմել Ձեզ՝ խնդրելով ձեռնարկել միջոցներ՝ Ադրբեջանի ղեկավարության կողմից պահպանելու 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունած Հայտարարության դրույթները։ Արցախի ժողովրդին անհրաժեշտ են անվտանգության պայմաններ, որպեսզի բնակվենք մեր պատմական հողում ու զբաղվենք պատերազմի վերքերի բուժմամբ։ Բայց, ինչպես ներկայացվեց, Ադրբեջանի նախահարձակ գործողությունները հնարավոր չեն դարձնում զբաղվել խաղաղ առօրյայով, ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ են անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ։

Ըստ այդմ, գտնում ենք, որ Հայտարարության դրույթներով նախատեսված խաղաղապահ զորակազմի անձնակազմի և այն սպասարկող տեխնիկական միջոցների գործող քանակն անբավարար է Արցախում խաղաղապահ առաքելության լիարժեք կատարման համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական նկրտումների աճողական և ընդլայնվող բնույթը։ Խնդրում ենք Ձեզ՝ ի լրումն ադրբեջանական ընթացիկ ագրեսիայի զսպման ու ադրբեջանական զինված ուժերի հետքաշման իրենց ելման դիրքեր՝ վերանայել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը և համապատասխանաբար ավելացնել ինչպես զինծառայողների, այնպես էլ զինտեխնիկայի միջոցները։

Ավելացնենք, որ խաղաղապահ զորակազմի հետ Արցախի իշխանությունները ձևավորել են կառուցողական աշխատանքային փոխհարաբերություններ­, և պատրաստ ենք զորակազմի անձնակազմին ապահովել կեցության համար անհրաժեշտ պայմաններով։ Այդ նպատակով իրականացվելիք շինարարական աշխատանքներն արդեն իսկ ձեռնարկված են։

Հարգանքով՝

Արցախի Հանրապետության Նախագահ,

Արցախի Հանրապետության Անվտանգության Խորհրդի Նախագահ Արայիկ Հարությունյան»: