2022 թ․ շարունակվում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց անհրաժեշտ աջակցության տրամադրումը

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թ․ ընթացքում շարունակում է անհրաժեշտ աջակցություն տրամադրել ընտանիքում բռնության ենթարկված անձանց․ տեղեկացնում են գերատեսչությունից։

«Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ» ծրագրի շրջանակում Երևանում և մարզերում գործող աջակցության կենտրոններում, ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական, իրավաբանական աջակցություն, տեղեկատվություն՝ իրենց իրավունքների, հասանելի ծառայությունների և օրենքով սահմանված պաշտպանության այլ միջոցներից օգտվելու ընթացակարգերի վերաբերյալ։

«Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցություն» միջոցառմամբ ԱՍՀՆ-ի կողմից ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվում է նաև 50000-150000 դրամ միանվագ աջակցություն՝

կենսապահովման նվազագույն կարիքները հոգալու.
բուժումը կամ առողջության վերականգնումը կազմակերպելու նպատակով փոխհատուցման կամ մասնակի փոխհատուցման.
ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով բնակելի տարածքի վարձակալության գումարի փոխհատուցման.
աշխատանքի տեղավորման նպատակով վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար:
«Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայություններ» ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց (անհրաժեշտության դեպքում՝ նրանց խնամքի տակ գտնվողներին) ապահովել անհատույց ապահով բնակելի տարածքով, սննդով, հագուստով` տրամադրելով հոգեբանական, իրավաբանական օգնություն, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված սոցիալական աջակցություն։

Ծառայությունները մատուցվում են դրամաշնորհային մրցութային կարգով հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից։