Նախարարությունը կարևորում է ոչ պետական դպրոցների հետ երկխոսությունը․ Ժաննա Անդրեասյան

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրում այսօր տեղի է ունեցել ոչ պետական դպրոցների տարեկան համաժողովը, որը նախաձեռնել է անկախ դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիան․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Համաժողովին ներկա են եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ոչ պետական դպրոցների ավելի քան 2 տասնյակ ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ոչ պետական դպրոցները հանրակրթության համակարգի թեև ոչ մեծ, սակայն շատ կարևոր հատվածն են:

«Ոչ պետական դպրոցներում մենք հաճախ տեսնում ենք մանկավարժական նորարարության, այլընտրանքային կրթական ծրագրերի հիանալի օրինակներ, որոնք՝ որպես ձևավորված փորձ, պետք է ծառայեն պետական դպրոցներում փոփոխություններ կատարելու և զարգացում ապահովելու նպատակով: Այս առումով, կարծում եմ, ունենք դրական համագործակցության փորձ և ավելի մեծ արդյունավետությամբ աշխատելու հնարավորություն»,- նշել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով` ոչ պետական դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիայի կողմից տարբեր օրենսդրական և ռազմավարական փաստաթղթերի առնչությամբ ներկայացվել են մասնագիտական դիտարկումներ, որոնք շատ կարևոր են ոլորտում արդյունավետ քաղաքականության ապահովման համար:

«Նախարարությունը կարևորում է երկխոսությունը ոչ պետական դպրոցների հետ ոչ միայն ժողովների և քննարկումների, այլև ինստիտուցիոնալ ձևաչափով: Մենք հետևողական ենք լինելու համատեղ նախաձեռնությունների իրականացման հարցում` փաստելով հանրակրթության ոլորտի պետական քաղաքականության միասնականությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` ընդգծելով, որ նախարարությունը պատրաստ է քննարկելու աջակցության և համագործակցության առաջարկներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը որպես համագործակցության առաջարկություն նշել է, որ անկախ դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիան կարող է մասնակցություն ունենալ դպրոցների տնօրենների վերապատրաստման գործընթացին` ապահովելով իրավական դաշտի պահանջները, ինչպես նաև ներկայացնել պետական դպրոցների հետ համագործակցության առաջարկներ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն էլ ընդգծել է՝ ոչ պետական դպրոցների ներկայացուցիչների քննարկումները հատկապես օրենսդիր մարմնի հետ արդյունավետ և նպատակային են եղել:

«Մասնավորապես, կատարված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ 2023 թվականից ոչ պետական դպրոցների կրտսեր դասարանների աշակերտները պետության կողմից կստանան անվճար դասագրքեր: ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության քննարկումների ժամանակ ասոցիացիայի կողմից ներկայացված առաջարկների մեծ մասը նույնպես ընդունվել է»,- նշել է Սիսակ Գաբրիելյանը:

Համատեղ աշխատանքի արդյունքում հարկային օրենսդրության փոփոխությունների նախագծում ներառված ԱԱՀ հարկման դրույթը չեղարկվեց, որը, ինչպես նշել են ոչ պետական դպրոցների ներկայացուցիչները, չափազանց կարևոր էր իրենց հետագա գործունեության համար:

Համաժողովի ընթացքում «Մեկ ձայն» ասոցիացիայի տնօրեն Շամամ Գևորգյանը ներկայացրել է 2021 թ.-ին ասոցիացիայի կատարած աշխատանքների արդյունքները, իսկ փոխնախագահ Մարիա Խախամյանն անդրադարձել է 2022 թ.-ի գործողությունների պլանին:

«Մեկ ձայն» ասոցիացիայի նախագահ Արամ Փախչանյանը ներկայացրել է ասոցիացիային անդամագրվելու հնարավորությունները և նպատակները` նշելով, որ համագործակցությունը հնարավորություն կտա միավորելու ռեսուրսները և մի շարք հարցերի համար գտնելու արդյունավետ լուծումներ: