Ապրիլին Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում

Լուրեր

14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
Բոլորը

Ապրիլ ամսվա ընթացքում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել, որի ընթացքում տեղի կունենա Փաշինյան-Ալիև հանդիպում: Այս մասին այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ փակ հանդիպման ընթացքում հայտնել է վարչապետը:

Տեղեկությունը Factor.am-ին հայտնեցին ՔՊ պատգամավորներից։ Ըստ մեր աղբյուրի` Փաշինյանը նշել է, որ հանդիպման նախաձեռնությունը Եվրոպական միությանն է:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի դեկտեմբերին ևս Բրյուսելի միջնորդությամբ հանդիպում էր ունեցել Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Ապրիլին նախատեսվում է նաև Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն՝ Վլադիմիր Պուտինի հրավերով: Բրյուսելյան այցը կհաջորդի Մոսկովյան այցին: Ի դեպ, այսպես եղավ նաև նախորդ տարվա դեկտեմբերին: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մինչ Բրյուսելում հանդիպելը նոյեմբերի 26-ին Սոչիում հանդիպեցին Վ. Պուտինին: Փաշինյանը պատգամավորների հետ այսօրվա հանդիպման ընթացքում պատասխանել է Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, անդրադարձել գազամատակարարման խնդրին, սահմանային լարվածությանը: Իսկ ահա

Բաքվի ներկայացրած հինգ կետերի վերաբերյալ Փաշինյանը թիմակիցներին վստահեցրել է, որ Ադրբեջանի առաջարկները սահմանափակվում են այդքանով. հրապարակել են այն, ինչ ուղարկվել է:

Հիշեցնենք՝ Ադրբեջանն առաջարկում է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել, սահմանազատում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել տրանսպորտային ուղիները։

Նարեկ Կիրակոսյան

Լուսանկարը՝ 2020թ․ Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպումից։