Արգելափակումից դուրս է բերվել 66 ավտոմեքենա, 121 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մարտի 18-ից 19-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 34 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Վարդենյաց լեռնանցքում և Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան, Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Սադունց, Բազմաբերդ, Սյունիքի մարզի Գեղանուշ, Տավուշի մարզի Հաղթանակ, Կոտայքի մարզի Հանքավան, Սևաբերդ, Շիրակի մարզի Ախուրյան, Բանդիվան, Բավրա, Մեծ Սեպասար, Վարդաղբյուր գյուղերում, Ջաջուռավան-Կրաշեն, Գեղաձոր-Արթիկ, Վարդաղբյուր-Սալուտ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Վայք, Արագածոտնի մարզի Չքնաղ-Թթուջուր, Գեղարքունիքի մարզի Շատվան-Նորաբակ ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 66 ավտոմեքենա և 121 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: