Fitch-ի կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը դրական ազդակ է․ Ֆինանսների նախարարություն

Լուրեր

10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
Բոլորը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը մարտի 19-ին հրապարակված զեկույցով վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «B+» վարկանիշը` կայուն հեռանկարով:

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ «հաշվի առնելով տարածաշրջանային ներկա իրողություններով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները` գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը շատ դրական ազդակ է և փաստում է Հայաստանի իշխանություների կողմից վարվող բարեփոխումների ու հատկապես՝ մակրոտնտեսական քաղաքականության հուսալիությունը»:

Մասնավորապես, գործակալությունը պարզաբանել է, որ վարկանիշի պահպանումն արտահայտում է նույն գնահատականին արժանացած համադրելի երկրների համեմատությամբ մեկ շնչին ընկնող եկամուտների ամուր մակարդակը, կառավարման և բիզնես միջավայրի լավ ցուցանիշները, իսկ գնահատման հիմքում ընկած են ՀՀ մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության կայուն շրջանակը և բարեփոխումների իրականացման արժանահավատ հանձնառությունը:

Գործակալության գնահատմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը բացասական հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի տնտեսությունների միջև կարևոր կապերը։ Չնայած դրան՝ գործակալությունը գնահատում է, որ Հայաստանի կառավարության և Կենտրոնական բանկի՝ շոկերին արձագանքելու կարողությունները և ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու հնարավորությունները կարող են օգնել Հայաստանին՝ առաջացած տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին, առանց պարտքի սպասարկման կարողությունների համար զգալի դժվարություններ առաջացնելու:

Չնայած ստեղծված իրավիճակի պայմաններում գործակալությունը կանխատեսում է 2022 թվականի համար ՀՀ տնտեսական աճի որոշակի դանդաղեցում՝ զեկույցն արձանագրում է 2023 թվականի համար տնտեսական աճի տեմպերի վերականգնման իր կանխատեսումները:

Գործակալությունն արձանագրում է նաև քաղաքական կայունության փաստը և հաստատում, որ 2021 թվականին վերընտրված իշխանությունն ամրացնում է իր ձեռքբերումները: Զեկույցն արձանագրում է, որ չնայած կառավարման ցուցանիշների մի մասը զիջում են համադրելի երկրների միջին ցուցանիշներին, սակայն մարդկային զարգացման և բիզնեսի վարման ցուցանիշներով Հայաստանը զգալիորեն գերազանցում է: