Ներդրվել է նախնական մաքսային հայտարարագրի համակարգը․ ՊԵԿ

Լուրեր

09.02.2026 | 09:46
Գորիս-Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին բուք է
09.02.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը՝ ՈՒՂԻՂ
08.02.2026 | 22:09
Չեխիայի իշխանությունները ցանկանում են երեխաներին արգելել օգտվել սոցիալական ցանցերից
08.02.2026 | 21:11
Նուրլան Սաբուրովն արձագանքել է Ռուսաստան մուտք գործելու արգելքին
08.02.2026 | 20:33
Մեկ շաբաթում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 2000 ԱԹՍ և 116 հրթիռ
08.02.2026 | 20:05
Հրապարակվել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից հանձնված միասնական քննությունների թեստերը ու դրանց պատասխանները
08.02.2026 | 19:26
Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. Ժաննա Անդրեասյան
08.02.2026 | 18:25
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին` 17։00-ի դրությամբ
08.02.2026 | 18:03
Երևանի 9 վարչական շրջաններում մի շարք փողոցների, նրբանցքների և փակուղիների անվանակոչություն կկատարվի
08.02.2026 | 17:25
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
08.02.2026 | 17:05
Միքայել Միքայելյանի արդյունքը ձմեռային Օլիմպիական խաղերում
08.02.2026 | 16:40
Ռուսաստանը գիշերը ավելի քան 100 դրոնով հարձակվել է Ուկրաինայի վրա. DW
08.02.2026 | 15:29
Իտալիայի իշխանությունները հաղորդել են Օլիմպիական խաղերի առաջին օրը երկաթուղային դիվերսիաների մասին
08.02.2026 | 14:46
Վթարային ջրանջատում Արմավիրում
08.02.2026 | 14:20
Շարունակում է լայն տարածում ստանալ այն միֆը, որ «ՊՆ Նոկիա» հեռախոսը ամենաանվտանգն է․ Սամվել Մարտիրոսյան
Բոլորը

Նախնական մաքսային հայտարարագրի համակարգն առավել գրավիչ դարձնելու ու զարգացնելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել են բարեփոխումները․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները, մինչև ապրանքների ներմուծումը, կարող են էլեկտրոնային եղանակով ներկայացնել նախնական մաքսային հայտարարագիր և անմիջապես սահմանային անցակետում իրականացնել հայտարարագրված ապրանքների բացթողնման հետ կապված բոլոր գործառնությունները:

Տնտեսվարողներն իրենց գրասենյակից մաքսային կետ-բաժիններին նախնական մաքսային հայտարարագիրը կարող են ներկայացնել trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով:

Նախնական մաքսային հայտարարագրով էապես հեշտացել է ներմուծման գործընթացը: Եթե նախկինում ապրանքի բացթողնման գործառույթը օրեր է տևել, ապա այսօր, նախնական մաքսային հայտարարագրից օգտվելու պարագայում, ապրանքը ժամանելուց հետո՝ առավելագույնը մինչև 2 ժամ: Տնտեսվարողը, միաժամանակ, մի շարք առավելություններից օգտվելու հնարավորություն է ստանում: Մասնավորապես՝ նրանք կարող են նախնական մաքսային հայտարարագրերի մաքսային ձևակերպումներն իրականացնել ցանկացած օր, 24 ժամյա աշխատանքային ռեժիմով, առանց որևէ լրացուցիչ վճարների: Բացի այդ, նախնական մաքսային հայտարարագրերով հայտարարագրված ապրանքները ներմուծող տրանսպորտային միջոցների ՀՀ սահմանը հատելու հետ կապված մաքսային գործառնությունները և մաքսային մարմինների կողմից իրականացվող այլ գործառնությունները կիրականացվեն հենց սահմանային մաքսային կետերում, ընդ որում՝ արտահերթ: Նախնական մաքսային հայտարարագրերով ձևակերպված ապրանքների զգալի մասի բացթողումն իրականացվելու է անմիջապես սահմանային կետից:

Այս դեպքում տնտեսվարողը կարող է շուրջօրյա ռեժիմով, առանց մաքսատուն կամ մաքսային պահեստ այցելելու, ստանալ ապրանքը և անմիջապես տնօրինել այն: Սահմանային կետից ապրանքների բացթողնման դեպքում այլևս կարիք չի լինի դրանք տեղակայել երկրի ներսում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստներում, ինչի շնորհիվ կխնայվեն տնտեսվարողի ֆինանսական միջոցները, ժամանակը: Այսպիսով, նախնական մաքսային հայտարարագրով ներմուծված ապրանքների բացթողնման գործընթացը կիրականացվի ավելի արագ:

Նորամուծությունից կարող են օգտվել ՊԵԿ նախագահի 2022 թվականի հունվարի 27-ի N 89-Լ հրամանով սահմանված չափանիշները բավարարող ընկերությունները: Մասնավորապես՝ հայտարարատուն պետք է հանդիսանա ավելացված արժեքի հարկ վճարող: Մաքսային հայտարարագրի գրանցման տարվան նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում հայտարարատուի կողմից ներմուծվել են ապրանքներ, որոնց մաքսային արժեքը կազմում է առնվազն 300 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև նույն ժամանակահատվածում՝ ներկայացված ապրանքների հայտարարագրերի 80 և ավելի տոկոսը ձևակերպված լինի ապրանքների մաքսային արժեքի որոշման առաջին մեթոդով: Հայտարարատուն պետք է ունենա նաև օրինապահ հարկ վճարողի հավաստագիր: Նախնական մաքսային հայտարարագիր հարկավոր է ներկայացնել ապրանքների ներմուծումից առնվազն 12 ժամ առաջ:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության նախնական մաքսային հայտարարագրերի հսկողության բաժին 060-841-170 (ներքին 11-83) հեռախոսահամարով կամ [email protected] էլ․ փոստի միջոցով։