Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 3 բրոնզե մեդալ է նվաճել Պլովդիվում անցկացված մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր են դարձել Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) և Շանթ Խաչատրյանը (72 կգ)․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

60 կգ քաշայինների պայքարում Տիգրան Մինասյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցել է հունգարացի Կրիստիան Կեչկեմետիի հետ և 7:6 հաշվով հաղթանակ տարել: Սահակ Հովհաննիսյանը 67 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7:6 հաշվով հաղթանակ է տարել իտալացի Իգնացիո Սանֆիլիպպոյի նկատմամբ, իսկ 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը տուշեով հաղթանակի է հասել հունգարացի Աթիլա Թամաշ Թոեշմագիի նկատմամբ (8:2):

Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էին ստացել նաև 55 կգ քաշային Ազատ Սեդրակյանը, 63 կգ քաշային Վլադիմիր Հարոյանը և 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, ովքեր, սակայն, պարտվել են վճռորոշ գոտեմարտերում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում հանդես են եկել նաև 77 կգ քաշային Աշոտ Կիրակոսյանը, 82 կգ քաշային Գագիկ Հակոբյանը և 97 կգ քաշային Հայկ Խլոյանը, ովքեր պարտվել են մեկնարկային գոտեմարտերում:

Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում մարտի 11-ից պայքարը կսկսեն նաև ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այս ստուգատեսում կունենա 8 ներկայացուցիչ:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Պլովդիվ են մեկնել Էդիկ Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):