Իրանը պատրաստ է նպաստել ուկրաինական պատերազմի քաղաքական կարգավորմանը

Լուրեր

16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարարն աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծումներին՝ ասելով, որ Թեհրանը պատրաստ է քաղաքական մոտեցումներով նպաստել պատերազմի ավարտի ցանկացած գործընթացին,  Tasnim-ը։

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Թեհրան-Անկարա հարաբերությունների վերջին զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային որոշ հարցերի, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամին։

Պաշտոնյաներն անդրադարձել են երկկողմ կապերի զարգացման նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա այցին Թեհրան։

«Մենք աջակցում ենք Ուկրաինայում իրադրության քաղաքական լուծմանն ու պատերազմը դադարեցնելու և դիվանագիտական կարգավորման վրա կենտրոնանալու քաղաքական նախաձեռնությանը, և մենք պատրաստ ենք օգնել այս գործընթացի առաջխաղացմանը»,- ասել է իրանցի նախարարը։

Չավուշօղլուն իր հերթին ընդգծել է երկու նախագահների աջակցությամբ Թեհրանի և Անկարայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում արդյունավետ և շոշափելի քայլերի անհրաժեշտությունը։

Նա նաև հայտարարել է, որ իր երկրի դեմ է պատժամիջոցներին՝ նշելով, որ դրանք որևէ խնդրի լուծում չեն։ Թուրքիայի արտգործնախարարը նաև մտահոգություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի սրման, հումանիտար աղետի հնարավորության և երկրում փախստականների ու միգրանտների հոսքի աճի կապակցությամբ։

Տաթև Ֆռանգյան