Եկամտահարկի վերադարձով բնակելի տուն ձեռք բերելու պայմաններում փոփոխություններ են առաջարկվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.02.2026 | 12:40
Պարեկները հետապնդել են հարբած վարորդին, բռնել ու զրկել վարորդական իրավունքից
09.02.2026 | 12:29
ԱՄՆ փոխնախագահի այցի կապակցությամբ որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
09.02.2026 | 12:17
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Շվեյցարիայի առաջնությունում
09.02.2026 | 12:11
Ճապոնիայի իշխող կուսակցությունը պատմական հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում
09.02.2026 | 12:10
ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
09.02.2026 | 12:03
ԱՄՆ փոխնախագահն այսօր Երևան կժամանի // Մի քանի օր տեղումներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
09.02.2026 | 11:53
Շատ վատ վիճակում է այդ ճանապարհը․ Ավինյանը՝ Արին Բերդի փողոցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 11:46
Ավինյանը դիմում է երևանցիներին․ «Վարձակալեք այն տարծքները, որոնց վրա ավտոտնակ եք կառուցել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 11:40
Թուրքիան արագացնում է Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
09.02.2026 | 11:35
Ստյոպա Մկրտչյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտն են նշել 2-րդ Բունդեսլիգայի ակումբներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 11:34
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
09.02.2026 | 11:32
Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 10-ին
09.02.2026 | 11:23
Իրանը Նոբելյան մրցանակակիր Նարգիզ Մոհամմադիին 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել
09.02.2026 | 11:19
Լուկաս Սելարայանը գեղեցիկ գոլ է խփել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 11:14
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ կառուցապատողից բնակելի տուն ձեռք բերելիս, նախքան տան շինարարության ավարտը, կնքել գնման իրավունքի պայմանագիր՝ օգտվելով եկամտային հարկի վերադարձի համակարգից:

Նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ Հայաստանում գործում է համակարգ, որը հնարավորւթյուն է տալիս առաջնային շուկայում, այսինքն՝ հենց կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի տոկոսները հետ ստանալ վճարված եկամտային հարկի հաշվին:

«Կար հետևյալ տրամաբանությունը՝ պարտադիր չէր, որ մարդիկ սպասեին, որ շենքի կառուցպատումը հասներ ավարտին, մինչև ավարտական ակտ ստանալը հնարավորություն կար կնքել գնման իրավունքի պայմանագիր և ձևակերպել հիփոթեքային վարկը, ինչից հետո, երբ 1 կամ 2 տարուց բնակարանը վերջնական առքուվաճառքով կանցներ քաղաքացուն, արդեն վերաձևակերպում էր կատարվում: Այս գնման իրավունքի մեխանիզմը կառուցապատողներին հնարավորություն էր տալիս մինչև շենքն ավարտին հասցնելը մտնել որոշակի ֆինանսական հարաբերությունների մեջ և լուծել շրջանառու միջոցների խնդիրը, բայց առաջացել էր մի այսպիսի հարց. քանի որ օրենքում ֆիքսված էր, որ գնման իրավունքը տարածվում է միայն բազմաբնակարան շենքերից բնակարաններ ձեռք բերելու դեպքերի վրա, բնակելի տները դուրս են մնացել այս կարգավորումից, և այս հնարավորությունից կառուցապատողները չէին կարողանում օգտվել», – նշեց Թունյանը:

Նախագծի հեղինակները բազմաբնակարան շենքից բնակարան ձեռք բերելու ձևակերպմանն ավելացրել են նաև «բնակելի տուն» հասկացությունը, և այս օրենքի ընդունումը հնարավորություն կտա արդեն բնակելի տուն կառուցելու դեպքում կամ կառուցապատողներից բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կնքել գնման իրավունքի պայմանագիր և նախօրոք սկսել ամբողջ գործընթացը:

Բաբկեն Թունյանը պարզաբանեց, որ եկամտային հարկի հետվերադարձը հիմա ևս աշխատում է և բազմաբնակարան շենքերից բնակարան գնելու դեպքում, և՛ բնակելի տների դեպքում, պարզապես բազմաբնակարան շենքերի դեպքում այդ ամբողջ գործընթացը կարող էր սկսվել մինչև տան շինարարությունը ավարտին հասցվելը, իսկ բնակելի տների դեպքում կառուցապատողները կամ ձեռք բերողը պետք է սպասեր, մինչև շինարարությունը կհասներ ավարտին, կլիներ ավարտական ակտ, նոր միայն այս գործընթացը կսկսեր:

«Այսինքն, մեծ հաշվով, մենք ժամանակային խնդիր ենք լուծում կառուցապատողների համար», – ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: