Ինչ է արվում Ուկրաինայից և Ռուսաստանից վերադարձող հայերին օժանդակելու համար․ պարզաբանում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի` Հայրենադարձության գծով պատասխանատուն

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Հունվարի 28-ի դրությամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում ավելացել են Ռուսաստանում և Ուկրաինայում բնակվող հայերից ստացված հարցումները, զանգերը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի Հայրենադարձության գծով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը։

«Հիմնական հարցադրումը հետևյալն է՝ ի՞նչ ճանապարհով կարող են Ուկրաինայի տարածքից դուրս գալ, ինչպե՞ս է վերադարձի գործընթացը հնարավոր և կարո՞ղ են որևէ օժանդակություն ակնկալել մեր հայրենակիցները։ Ունենք զանգեր նաև Ուկրաինայի տարբեր քաղաքներից՝ սահման հասնելիս հնարավոր օժանդակություն ցույց տալու մասով։ Սակայն նշեմ, որ օրինակ՝ Կիևից այս պահի դրությամբ դուրս գալը հնարավոր չէ․ կան տարածքներ, որտեղից այս պահին հնարավոր չէ հեռանալ և շատ դժվար է այդ հարցը հիմա կարգավորել»,- նշեց Ալեքսանյանը։

Ըստ Ալեքսանյանի՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նաև ակտիվ աշխատանք է տանում Լեհաստանի, Սլովակիայի, Ռումինիայի և Չեխիայի հայկական համայնքային կազմակերպությունների հետ, որպեսզի այդ երկրների տարածքը որպես տրանզիտ օգտագործվի ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան օժանդակելու հարցում։ Հայ համայնքի ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի նաև 1-2 օրով կանգառ ունենալ, կլուծվի կացարանի և սննդի խնդիրը՝ մինչև նրանք կարողանան տոմս ձեռք բերել և վերադառնալ հայրենիք։

«Օրվա կտրվածքով 15-20 զանգ ենք ստացել արդեն։ Մեծ դիմումների հոսք և ընթացակարգերի վերաբերյալ հարցումներ ունենք հիմա, թե ինչպես ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ Ռուսաստանի Դաշնությունից»,- հավելեց Հովհաննես Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ Ուկրաինայում արդեն 5 օր է՝ շարունակվում են ռազմական գործողությունները։ Երկար բանակցությունների արդյունքում՝ այսօր Բելառուսում վերջապես հանդիպեցին Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչները՝ հակամարտության շուրջ բանակցելու համար։ Բանակցությունները քիչ առաջ ավարտվեցին։ Մանրամասներ չեն հաղորդվում։

Ռոզա Վարդանյան