«Փակված թատրոնը երկրի օրին է». մի շարք մասնագետներ դեռ աշխատանք են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
14.05.2026 | 13:23
ՄԻՊ-ը՝ դասապրոցեսի հաշվին ՔՊ հանրահավաքին ուսուցիչների և աշակերտների մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:17
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի
14.05.2026 | 13:08
Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
14.05.2026 | 12:57
Անչափահասին առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել
14.05.2026 | 12:52
Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին
14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
Բոլորը

Հայաստանի կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի որոշման համաձայն` Պետական կամերային երաժշտական թատրոնը վերակազմակերպվեց և միացավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: Թատրոնի շենքի տարածքը փոխանցվեց սիմֆոնիկ նվագախմբին` որպես փորձասենյակ: Եվ չնայած բոլոր հավաստիացումներին, թե թատրոնի անձնակազմի բոլոր անդամների համար էլ աշխատանք կճարվի` Factor TV-ն պարզել է, որ, այնուամենայնիվ, դեռ կան մարդիկ, որոնք ամիսներ անց էլ աշխատանք չունեն:

«Անցած տարվա դեկտեմբերին Պարոնյան թատրոնից ծանուցում ստացա այն մասին, որ իմ զբաղեցրած պաշտոնը լուծարվում է, և իրենք չեն կարող առաջարկել համապատասխան աշխատանք»,-պատմում է Կամերային երաժշտական թատրոնի նախկին ավագ հնչյունային օպերատոր Էդվարդ Պետրոսյանը։

Կամերային երաժշտական թատրոնի նախկին դիմահարդար, գրաֆիկ դիզայներ Լուսյա Մանուկյանն էլ ասում է, որ իրենով ոչ ոք չի հետաքրքրվել, չի աջակցել աշխատանք գտնել․

«Մենք արդեն մոռացվել ենք, կարծես Կամերային երաժշտական թատրոն չի էլ եղել․․․»։

Կամերային երաժշտական թատրոնի նախկին լուսային օպերատոր Ժաննա Պետրոսյանն էլ նկատում է․ «Թատրոնի վիճակը նման է երկրի վիճակին։ Մարդն այստեղ ոչ ոք է․ եթե կրճատվում ես, ոչ ոք այլևս քո հետևից չի գալիս, դու պետք է աշխատանք գտնես»։

Պետական կամերային երաժշտական թատրոնն ունեցել է 67 հաստիք. 60 աշխատակից տեղավորվել է Պարոնյան, Համազգային, Տիկնիկային, Գոյ, Խամաճիկների և այլ թատրոններում, 1-ը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր, իսկ մնացած 6-ը դեռևս փնտրտուքների մեջ են:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն էլ հակադարձում է` բերելով համագործակցության և կոլեկտիվների` միմյանց հետ ձուլվելու իրենց հաջողված փորձը: Նա հավաստիացրեց, որ իրենք թատրոնի անձնակազմից յուրաքանչյուրին ցուցաբերել են անհատական մոտեցում, և արել ու անելու են հնարավորը, որպեսզի ոչ ոք առանց աշխատանքի չմնա:

Քանի որ Կամերային երաժշտական թատրոնի շենքի տարածքը փոխանցվեց սիմֆոնիկ նվագախմբին` որպես փորձասենյակ, Factor TV-ն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աշխատակազմից հետաքրքրվեց` այս պահի դրությամբ ի՞նչ պլաններ կան շենքի հետ կապված, արդյոք նախատեսվու՞մ են վերանորոգման աշխատանքներ, ե՞րբ շենքը պատրաստ կլինի վերջնական շահագործման համար: Նվագախմբի մամուլի քարտուղար Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Պռոշյան փողոց 1-ին փակուղի N 1 հասցեում գտնվող շենքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականն ստացել է այս տարվա հունվարի 26-ին.

«Կառավարության հետ ընթանում են քննարկումներ հատկացված շենքի վերանորոգման և նվագախմբի փորձերի իրականացման համար անհրաժեշտ պայմանները ստեղծելու վերաբերյալ: Այն պետք է ծառայի որպես լիարժեք մեծ փորձատեղ, պահեստ գործիքների համար և գրասենյակային տարածք: Այս պահին քննարկվում են թե´ նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և թե´ դրանց հիման վրա հետագայում շինարարության ու գույքային վերազինման հարցերը»,-ասված է պատասխանում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան