Հունաստանում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել Աթենքի միջազգային ոսկերչական ցուցահանդեսի բացման արարողությանը

Լուրեր

09.02.2026 | 19:09
Բողոքի ակցիայի մասնակիցները կոչով դիմեցին Ջեյ Դի Վենսին
09.02.2026 | 19:07
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ հերթական ընտրությունների հիմնական գործողությունների ժամանակացույցը
09.02.2026 | 19:00
Փաշինյանը և Վենսը կհայտարարեն միջուկային համագործակցության մասին
09.02.2026 | 18:52
Փաշինյանը և Վենսը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ
09.02.2026 | 18:48
Հայաստանը կարող է ծառայել տարածաշրջանում որպես տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ․ Վենս
09.02.2026 | 18:42
Սա հիրավի շրջադարձային պահ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Վենսի այցի մասին
09.02.2026 | 18:29
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վիրահատվել է
09.02.2026 | 18:20
ԱՄՆ փոխնախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 18:18
Վենսը պաշտոնական այցով Երևան Ժամանեց // Զինծառայողի ծեծի դեպքով վարույթ է հարուցվել. ԼՈՒՐԵՐ
09.02.2026 | 18:15
Գոլ, ինքագոլ, կարմիր քարտ՝ նորամուտի խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 18:11
Մանրամասներ` Փաշինյան-Վենս հանդիպումից․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
09.02.2026 | 18:06
Մեկնարկել է Փաշինյան-Վենս առանձնազրույցը
09.02.2026 | 18:05
Ադրբեջանը և Սլովակիան ականանետների գնման պայմանագիր են ստորագրել
09.02.2026 | 17:56
Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը
09.02.2026 | 17:55
Ուկրաինայում զոհվել է ՌԴ-ի կողմից կռվող «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը
Բոլորը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը եւ տիկին Իլզե Պաեգլե-Մկրտչյանն այցելել են Աթենքի միջազգային ոսկերչական ցուցահանդես եւ ներկա գտնվել բացման արարողությանը՚ այս մասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Տիգրան Մկրտչյանը եւ տիկին Իլզե Պաեգլե-Մկրտչյանը մոտեցել եւ ծանոթացել են Հունաստանում գործող եւ ցուցահանդեսին մասնակցող հունահայ մի քանի ոսկերչական ընկերությունների (Orofasma, ID- International Diamond, Kevork, Punica Jewels, Karest Jewelry) ներկայացուցիչներին եւ նրանց տպավորիչ աշխատանքներին։ Վերջինները դեսպանին եւ նրա տիկնոջը ներկայացրել են իրենց աշխատանքի առանձնահատկությունները։

Աթենքի ոսկերչական ցուցահանդեսը բաց է փետրվարի 25-28-ը, Մետրոպոլիտան Էքսպոյում։

«Հուսանք հաջորդիվ այս ցուցահանդեսին կմասնակցեն նաեւ ներկայացուցիչներ Հայաստանից»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: