Հայաստանի ժողովրդականություն չվայելող նախագահը կատակում էր, երբ ասում էր՝ մեկ անձ չպետք է ձգտի իշխանության լինել երկու ժամկետից ավելի. միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Հայաստանը միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Աշխարհի ամենահայտնի ԶԼՄ-ները շարունակում են անդրադառնալ Հայաստանում արդեն 8-րդ օրն անընդմեջ իրականացվող անհնազանդության ակցիաներին՝ ընդդեմ ՀՀ իշխանությունների ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ շրջանի։

 The Economist -ը  իր՝ «Հայաստանի ժողովրդականություն չվայելող նախագահն իրեն վարչապետ է դարձրել» վերտառությամբ հոդվածում գրում է. «Հավատացած եմ, որ մեկ անձ չպետք է ձգտի իշխանության լինել երկու ժամկետից ավելի»՝ մեջբերելով 2014թ-ին ասված Սերժ Սարգսյանի խոսքերը, ապա հավելում. «Սակայն Հայաստանի ժողովրդավարություն չվայելող նախագահը, որի պաշտոնավարման երկրորդ շրջանն ավարտվեց 2018թ. ապրիլի 17-ին, փաստորեն կատակում էր: Ու երկրի խորհրդարանը նրան ընտրեց որպես ՀՀ նոր վարչապետ»:  Հենց դա է դարձել  պատճառ, որ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։  

Reuters-ը նշում է, որ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է արել երկխոսության՝ առկա իրավիճակում լավագույն լուծումը գտնելու համար: «Ես համոզված եմ, որ միակ լուծումը երկխոսությունն է և փոխադարձ հարգանքի առկայությունը», – ասել է Սարգսյանը: 

Associated Press-ը հաղորդում է, որ Հայաստանում արդեն մեկ շաբաթ ընթացող ցույցերի առաջնորդն իր կողմնակիցներին կոչ է անում կաթվածահար անել երթևեկությունը: Հինգշաբթի երեկոյան բողոքի ցույցի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ  հանդես եկավ  կենտրոնական հրապարակում, ուր հավաքվել էր ավելի քան 10 000 մարդ, որ երթևեկությունը կաթվածահար անելու գործողությունները կսկսվեն ուրբաթ առավոտյան:

Deutsche Welle -ը գրում է որ տասնյակ հայեր են ձերբակալվել, երբ փորձում էին կառավարական շենքեր մուտք գործել: Մեկ շաբաթ շարունակ մարդիկ փողոց են դուրս գալիս`բողոքելու նախկին նախագահ ու ներկա վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ։ Պարբերականը նաև նշում է, որ հինգշաբթի օրը ապրիլի 19-ին ԵՄ պատվիրակությունը Հայաստանում կոչ է արել բոլոր կողմերին «զսպվածություն և պատասխանատվություն ցուցաբերել»։

РИА НОВОТТИ-ն գրում է, որ  անհնազանդության ակցիայի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որը երթևեկությունը պարալիզացնելու կոչ է արել, նշել է, որ եթե ծրագիրը հաջողվի, ապա «թավշյա հեղափոխության» ավարտին հաշված օրեր են մնացել:
 
 ИНТЕРФАКС -ը նշում է. «Ժամը 13: 30-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով 12: 30-ի սահմաններում) հարյուր մարդ է տեղափոխվել ոստիկանություն», – տեղեկությունը գոչծակալությանը փոխանցել է ՀՀ ոստիկանության մամլո խոսնակ Էդգար Ջանոյանը:
 

Միջազգային լրաքաղը՝ Աննա Պողոսյանի