Ցեխոտ ու անանցանելի փողոցներ՝ Գյումրու Անի թաղամասում․ ի՞նչ լուծում է առաջարկում քաղաքապետարանը․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Գյումրու ամենամեծ բնակելի թաղամասում՝ Անիում, մտահոգիչ վիճակ է ստեղծվել․ փողոցները դարձել են ցեխոտ, անանցանելի։ Բանն այն է, որ այս թաղամասում Գերմանական KFW բանկի միջոցներով ջրամատակարարման ցանցն է նորացվում, սակայն յուրաքանչյուր շենքի բակում կատարված շինաշխատանքներից հետո մեծ անհարմարություններ են ստեղծվում թաղի բնակիչների համար։

Անին 1988-ի երկրաշարժից հետո կառուցված թաղամասերից է, որտեղ գտնվում է նաև Շիրակի պետական համալսարանը։ Բնակիչները խնդրի մասին պարբերաբար ահազանգում են Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներին, և միայն այսօրվանից թաղամասում սկսվել են խճապատման աշխատանքները։

Գյումրու համայնքապետարանի «Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկ»-ի տնօրենի պաշտոնակատար Արման Շաբոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ու ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքները կատարող «Դորոժնիկ» ընկերության ներկայացուցիչները շրջայց են կատարել Անի թաղամասում, արձանագրել են, որ վիճակն, իրոք, շատ մտահոգիչ է։
«Դորոժնիկ» ընկերության ներկայացուցիչները խոստացել են խիճ տրամադրել, քաղաքապետարանն էլ՝ իր տեխնիկան։

Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն էլ վստահեցնում է, որ թաղամասն այս տարի ասֆալտապատվելու է․ երկու փողոց կասֆալտապատվի KFW-ի միջոցներով, մնացածը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի։

Ըստ ճարտարապետի՝ խճապատումն այս պահին կատարում են, որպեսզի բնակիչների համար ստեղծված անհարմարությունները գոն փոքր-ինչ շտկեն, մինչև որ հիմնավոր լուծում տան խնդրին։

Արմիկ Մովսիսյան