Վրաստանի խորհրդարանի նախագահը` Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին անդրադառնալով Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու մասին հարցին, ասել է՝ Վրաստանի կառավարությունը գործում է ելնելով վրաց ժողովրդի, ոչ թե «Ազգային շարժման» շահերից, գրում է Aliq media-ն:

«Մենք առաջնորդվում ենք մեր երկրի և ժողովրդի անվտանգության շահերով և ուկրաինացի ժողովրդի անվտանգության շահերով, այդ սկզբունքներից և նպատակներից ելնելով, անկասկած, կկանգնենք Ուկրաինայի կողքին», — ասել է Պապուաշվիլին՝ պատասխանելով նաև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» կողմից հնչող մեղադրանքներին, թե իշխանությունները հապաղում են Ուկրաինայի հարցում որոշումներում։

Պապուաշվիլիի խոսքով, «Ազգային շարժումը» փորձում է սեփական օրակարգը բարձրացնել.

«Տարբեր երկրներ տարբեր միջոցներ են ձեռնարկում՝ կախված նրանից, թե ինչ լծակներ ունեն, Վրաստանի կառավարությունը նույնպես կգործի՝ իր շահերից ու նպատակներից ելնելով»:

«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքերով էլ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցով քննարկումներ լինելու են։

Նշենք, որ փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչել է Ոկրաինայից անջատված Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները։

Այս որոշման պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանում ԵՄ երկրները և ԱՄՆ-ն։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միացել են նաև Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան։