Ալիևը վճարում է Կրեմլի ծառայությունների դիմաց՝ ՌԴ-ի հետ դաշինք կազմելով․ սա պատերազմի շարունակությունն է․ Սարո Սարոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Սարո Սարոյանի հետ

-Դոնբասի շուրջ ստեղծված իրավիճակը, փաստորեն, իր կիզակետին հասավ, բայց ոչ ռուսական ներխուժման տեսքով, ինչպես վերջին շրջանում կանխատեսվում էր: Ռուսաստանի նախագահը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը: Ձեզ համար սա սպասելի՞ սցենար էր:

-Այո՛, ինձ համար սպասելի սցենար էր, բայց անպես չէ, որ ռուսական զինտեխնիկան հիմա Դոնեցկ չի մտնում: Բնականաբար, եթե երբևէ մեծ տեղաշարժեր կատարվում են, կատարվում են նաև իրավական ապահովագրումն իրականացնելով: Այնպես որ՝ այդ հանրապետությունների ճանաչման գործընթացն իրավական գործընթաց է մատնանշում, որը պետք է ընթանա նաև քաղաքական, ռազմական և այլ բաղադրիչներով: Պետք չէր մտածել, որ սկզբից ներխուժումը կլինի, հետո ճանաչումը․ դա տրամաբանական չէր լինի:

-Ներխուժում ռազմական ագրեսիայի տեսքով՝ այդպիսին էին հավանական սցենարները, որոնց մասին բարձրաձայնվում էր:

-Դա էլ մի քիչ այդպես չէ։ Բնականաբար, ցանկացած կողմ կարիք ունի հիմնավորելու, որ ինքը պատերազմը չի սկսել, հատկապես՝ այսպիսի մեծ տեղաշարժեր իրականացնելու տեսանկյունից: Հիմա էլ եթե ինչ-որ մարդիկ մտածում են, որ ռազմական գործողությունների ակտիվ փուլը միանգամից կլինի, այդպես չէ։ Պետք է հիմքեր նախապատրաստել, ավտոմատային զենքերի կրակոցներից դրանք պետք է վերածվեն զինատեսակների ավելի լայն կիրառման, այնպես, որ ոչ ոք չկարողանա տարբերել, թե ով սկսեց, ով էր առաջին կողմը, ով՝ երկրորդ կողմը և այլն: Տրամաբանությունը դա է հուշում: Այլ հարց է, թե էսկալացիան մինչև ուր կհասնի, բայց այն, որ ցանկացած կողմ փորձելու է հիմնավորել, որ ինքը չի սկսել, դիմացինն է սկսել, բոլոր պատերազմներում այդպես է: Մի խնդիր կա. եթե կողմերից մեկը վստահ է, որ ամբողջ աշխարհաքաղաքական կենտրոններն իրեն հնարավորություն են տալիս սկսել ռազմական գործողություններ, այդ ժամանակ կարող է լինել այնպես, որ տվյալ կողմը գնա սրացման՝ միանգամից: Դրա համար իրավական հիմքեր են պետք: Մնացած բոլոր դեպքերում, եթե ռազմական գործողությունները պետք է լայնամասշտաբ դառնան, խնդիր կա առաջին հերթին խճճել, որպեսզի իրավական առումով այդ հարցը մնա, թե իսկապես ով է ճիշտ, ով՝ սխալ, ով սկսեց, ով՝ շարունակեց:

-Իսկ էսկալացիան, Ձեր կարծիքով, մինչև ո՞ւր կգնա: Այս դեպքում հիմնական ուժային կենտրոնները խոսում էին Կիևի դիրքերից: Այսինքն՝ Կիևը կարո՞ղ է վստահ լինել, որ ուժային կենտրոններն իրեն կաջակցեն, եթե մինչև վերջ ինքը գնա էսկալացման:

-Նախ՝ այնպես չէ, որ ուժային բոլոր կենտրոնները Ուկրաինայի կողմն են, ինքը՝ Ռուսաստանն էլ մեծ ուժային կենտրոն է: Բացի այդ՝ կա նաև Չինաստանի խնդիրը, որը տվյալ իրավիճակում, բնականաբար, շատ ավելի շահագրգռված է ռուսական դիրքերն ամուր պահելով: Եվ դա կապված է այն մրցակցության հետ, որը կա աշխարհում Արևմուտքի և Չինաստանի միջև: Սա, ի տարբերություն Ղարաբաղյան երկրորդ պատերազմի, այլ իրավիճակ է, այստեղ ուժային կենտրոնները մի կողմում չեն խմբավորված։ Այս տեսանկյունից խնդիր է դառնում, թե ռազմական գործողություններն ինչպես կծավալվեն և մինչև ուր կհասնեն: Հասկանալի է, որ նման ուժային կենտրոնները զինված են միջուկային զենքով, և նրանց մասնակցությամբ լայնածավալ պատերազմները շատ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ: Ամեն դեպքում, ես մնում եմ այն կարծիքին, որ դեռևս գործընթացը նոր է սկսվում, ռազմական գործողությունները դեռ առջևում են… Բավականին մեծ տեղաշարժեր են սպասվում: Կա՞ն, արդյոք, այնպիսի ուժեր, որ կարող են նման գործողությունները կանխել, սա հարց է: Կարծում եմ՝ այն խնդիրները, որ իրենց առաջ դրել են աշխարհաքաղաքական որոշակի ուժեր, առանց պատերազմի լուծել հնարավոր չէ:

-Այսինքն՝ պատերազմն անխուսափելի է, պարզապես ժամանակի հա՞րց է՝ ըստ Ձեզ:

-Այո՛: Վերջին ամիսների քաղաքական տեղաշարժերն էլ են շատ բան ապացուցում… Պետք է հասկանալ, որ ուժային կենտրոնների, տերությունների, վերպետական կազմակերպությունների մոտ կան խնդիրներ, որոնք չեն կարող լուծվել այլ կերպ, քան պատերազմական ճանապարհով ընթանալն է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան