Կառավարությունը կսուբսիդավորի գյուղացիներին պարարտանյութ ձեռք բերելու համար․ Շիրակի մարզպետ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր իր պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ կառավարությունը կսուբսիդավորի գյուղացիներին, որպեսզի կարողանան ազոտական պարարտանյութ ձեռք բերել։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք,  ֆերմերները բողոքի ալիք էին բարձրացրել պարարտանյութի գնի եռակի բարձրացումից հետո։

«Գիտենք, որ տարածաշրջանում գազի սակագնով  և որոշակի տնտեսական գործառույթներով պայմանավորված ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև մեր հարևան երկրներում  գինը  շեշտակի բարձրացել է, այդ թվում ն՝ Իրանում և Ռուսաստանի Դաշնությունում, որտեղից իրականացվում են ներկրում ները։

Այս ընթացքում քննարկումներ ունեցել ենք և՛ փոխնախարարի և՛ նախարարի հետ, և հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է։ Նախորդ շաբաթ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հսկատեցվել են մոտեցումները, այո՛, մենք գնալու ենք սուբիսդավորման գործընթացին։

Եթե հիշում եք՝  նախորդ շաբաթ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ընթացքում  նույնպես հնչեց այս հարցը և այս շաբաթվա ընթացքում պետությունը՝ ի դեմս կառավարության, կկարողանա ամբողջացնել իր մոտեցումները։ 

Այո, սուբսիդավորման գործընթաց է լինելու, որովհետև ստացվում է ՝ եթե դա չլինի, կնշանակի շուրջ երեք անգամ գնաճ, ինչը կարծում եմ կաթվածահար կանի գյուղատնտեսությունը։ Մենք հասկանում ենք, որ պարարտանյութի գնի աճը ենթադրում է նաև բնամթերքի գնաճ, այսինքն՝ աշնան ժամանակահատվածում, բերքահավաքի ժամանակ մենք կունենանք սոցիալական ճգնաժամ։

Ես ավելորդ փակագծեր չբացեմ, կոնկրետ կառավարությունը իր մոտեցումներ է ներկայացնում։ Ես  չնշեմ սուբսիդավորումը որքան տոկոսով է տեղի ունենալու, բայց , այո՛, զուգընթաց բանակցային այն գործընթացների, որպեսզի մենք ներկրման որոշակիորեն  այլ աղբյուրներ ունենանք, զարկ տանք նաև  այս դեպքում պարարտանյութի արտադրությանը մեր երկրում և գնանք ավելի բնական ճանապարհով, միակ ելքը կարծում եմ կառավարության անմիջական միջամտությունը պետք է լինի, որին էլ թերևս կապավինեն»,-ասաց մարզպետը

Արմիկ Մովսիսյան