Նոր նշանակում՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեում

Լուրեր

10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
Բոլորը

Աննա Առաքելյանը նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունից:

Աննա Առաքելյանն ունի կառավարման, հասարակական, մասնավոր և ակադեմիական ոլորտներում աշխատանքային հարուստ փորձ:

Մասնագիտական ուղին սկսել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարման» ամբիոնում, այնուհետև նույն ակադեմիայում ստանձնել է «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի մշակման և ղեկավարման գործընթացը։

ԿԳՄՍ-ի, ինչպես նաև ԵՄ և այլ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերում ներգրավվել է որպես զբոսաշրջության և մշակույթի ոլորտի փորձագետ:

ՄԱԿ, ՄԱԶԾ և ԵՄ ծրագրերի շրջանակներում անցկացնում է թրեյնինգներ զբոսաշրջության, մշակույթի, մարքեթինգի և էկոլոգիական կրթության ոլորտներում։

Զբոսաշրջության ոլորտում հանդիսանում է Հոլանդական ավագ խորհրդատուների կազմակերպության կողմից որակավորված թրեյներ։
ՀՀ պետական կառավարման ակադեմիայում դասախոսում է «Կայուն զբոսաշրջություն», իսկ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում՝ «Մշակույթի կառավարում» և «Հաղորդակցության և կառավարչական հմտություններ» առարկաները:

Աննա Առաքելյանն ավարտել է ​​Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը՝ Թարգմանչական գործ մասնագիտությամբ։ Այնուհետև գերազանցությամբ ավարտել է ՀՀ պետական ​​կառավարման ակադեմիան՝ ստանալով մագիստրոսի կոչում հանրային կառավարում մասնագիտությամբ: Ընդունվել է ՀՀ պետական ​​կառավարման ակադեմիայի ասպիրանտուրա՝ տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ։ Հրատարակել է մի շարք գիտական ​​հոդվածներ։

Հանդիսանում է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի շրջանավարտ։