Կարեն Գիլոյանը քննարկում է ունեցել մանկապատանեկան մարզադպրոցների ներկայացուցիչների հետ

Լուրեր

08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը քննարկում է ունեցել նախարարության ենթակա 26 մանկապատանեկան մարզադպրոցների ներկայացուցիչների հետ. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Քննարկմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը և վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը:

Օրակարգում մի քանի հարց է ներառված եղել: Քննարկվել են մարզադպրոցների՝ 2021 թվականին կատարած աշխատանքները, մարզադպրոցներում առկա խնդիրները:

Խոսելով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին՝ Նարինե Շահբազյանն ընդգծել է, որ 2021 թվականին առաջին անգամ հաջողվել է մարզադպրոցներին ֆինանսավորել միջոցառումների կազմակերպման և անցկացման համար ոչ թե սիմվոլիկ, այլ հենց այն գումարով, որը ներկայացրել էին ֆեդերացիաները. «Կարծում եմ՝ այդ գումարն արդյունքների ձեռքբերման նպատակով կարող է տարեցտարի ավելանալ: Խոսքն այն մասին է, որ արդյունքներ գրանցած մարզադպրոցներն ու մարզիչները որոշակի առավելություններ կունենան: 2021 թվականին այցեր ենք կատարել մարզադպրոցներ, վերհանել ենք որոշակի խնդիրներ և դրանց մեծ մասին լուծում ենք տվել: Այսօր, ցավոք սրտի, մեր մարզադպրոցներում տիրում է մի իրավիճակ, երբ մարզիչը, 5 տարի աշխատելով, ոչ մի մասնակից չի ներկայացնում Հայաստանի առաջնություններում: Տարիներ շարունակ Հայաստանի առաջնություններին մասնակցում են նույն մարզիչների նույն սաները»:

Մասնավորապես, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի խոսքով, ըմբշամարտի մարզիչների քանակը բավականին մեծ է, բայց Հայաստանի պատանեկան առաջնություններին մինչև 100, իսկ մեծահասակների առաջնություններին առհասարակ 60-70 մարզիկ է մասնակցում. «Այս թիվը, իհարկե, չի կարող բավարարել ԿԳՄՍ նախարարությանը: Այս առումով մենք անելիքներ շատ ունենք: Մեր ենթակայության ներքո գտնվող 26 մարզադպրոցների ու 2 քոլեջների հանրագումարով 102 մեդալ ենք նախորդ տարում նվաճել, ինչը ևս բավականին մտահոգիչ ցուցանիշ է»:

Նարինե Շահբազյանը կարևորել է նաև մարզիչների կրթության հարցը, ինչը, վարչության պետի խոսքով, իսկապես թերի է մի շարք մասնագետների պարագայում:

Քննարկման ընթացքում արծարծվել են նաև մարզադպրոցների խնդիրներին առնչվող հարցեր. մարզադպրոցների ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարի տեղակալին և ոլորտի պատասխանատուներին են ներկայացրել իրենց թե՛ գույքային, թե՛ վերանորոգման աշխատանքների հետ կապված հարցերը:

Կարեն Գիլոյանը խոստացել է ուսումնասիրել բոլոր դիտարկումները և հնարավորության սահմաններում լուծում տալ առկա խնդիրներին: