Բլինքենը Նավալնիին ուղղված նոր մեղադրանքները «կասկածելի» է անվանել

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ իրեն «անհանգստացնում են կասկածելի նոր մեղադրանքները» ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի դեմ, ով դատարանի առջեւ է կանգնած Մոսկվայի մերձակայքում գտնվող քրեակատարողական հիմնարկում: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Նավալնին մեղադրվում է խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ Եթե նրան մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։

«Նավալնին և նրա գործընկերները հետապնդվում են, քանի որ նրանց աշխատանքը լույս է սփռում պաշտոնական կոռուպցիայի վրա», – գրել է Բլինքենը Twitter-ում:

Նա կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել Նավալնիին «և վերջ տալ նրա կողմնակիցների հետապնդումներին ու հալածանքներին»։

Կրեմլի քննադատ Նավալնին ձերբակալվել է 2021 թվականի հունվարին և դատապարտվել ազատազրկման՝ պայմանական պատժի պահանջները խախտելու համար: Նա ամիսներ շարունակ գտնվել է Գերմանիայում իրեն թունավորելու փորձից հետո: Նրան դատապարտել են երկուսուկես տարվա ազատազրկման։

Նոր դատավարության ժամանակ մեղադրող կողմը ասաց, որ Նավալնին յուրացրել է իր Հակակոռուպցիոն հիմնադրամին նվիրաբերված գումարները:

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքը բխում է նրանից, որ Նավալնին, իբր, վիրավորել է դատավորին նախորդ դատավարության ժամանակ։