Գյումրու հոգեբուժարանի աշխատակիցներին կաշառել են հոգեմետ դեղեր ձեռք բերելու համար 

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

10 քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցներին կաշառք տալու ու հոգեմետ դեղեր ձեռք բերելու կասկածանքով։ Այս մասին հայտնել է Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։

Ինչպես  ավելի վաղ հայտնել էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա. Ս.-ն, նախնական համաձայնության գալով նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքույր Ջ.Ս.-ի հետ, խախտելով համապատասխան կանոնները, փաստաթղթեր կեղծելու եղանակով, իրացման նպատակով 2021թ. ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հաշվեկշռից դուրս է գրել և ապօրինի ձեռք բերել մի քանի տեսակի հոգեմետ /հոգեներգործուն/ նյութեր և դեղեր, որոնք վաճառել է իր հետ նախնական համաձայնության եկած մի շարք քաղաքացիների։

Շիրակի դատախազի տեղեկացմամբ, «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել 12 անձի, որոնցից երկուսը հիշյալ ընկերության աշխատակիցներ են, իսկ 10-ը քաղաքացիներ են, որոնց  մեղադրանքներ են առաջադրվել կաշառք տալու համար։ 

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ըստ մարզի դատախազի՝ միջոցառումներ են ձեռնարկվում կաշառք տված բոլոր անձանց ինքնությունները պարզելու, այլ աշխատակիցների կողմից հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությանը հնարավոր մասնակցություն ունենալու վարկածները ստուգելու ուղղությամբ: Նշանակվել են  տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել: 

Արմիկ Մովսիսյան