Աթենքում ԱՄՆ դեսպանը Վաշինգտոնի համերաշխությունն է հայտնել Հունաստանին՝ ի հեճուկս Թուրքիայի նկրտումների

Լուրեր

29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
Բոլորը

Աթենքում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փյաթը Միացյալ Նահանգների համերաշխությունն է հայտնել Հունաստանին՝ընդդեմ թուրքական պնդումների, որոնք վիճարկում են երկրի ինքնիշխանությունը Էգեյան ծովի արևելյան կղզիների նկատմամբ։ Այս մասին գրում է «Ահվալ» գործակալությունը։

«Մենք քննարկեցինք տարածաշրջանային կայունության մեր ընդհանուր նպատակները, որոնք կիսում ենք։ Ես հաստատեցի այն, ինչ Վաշինգտոնը հստակեցրել է․ Հունաստանի ինքնիշխանությունն իր կղզիների նկատմամբ հարցականի տակ չէ»,- Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպումից հետո թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ դեսպանը։
Օրերս Վաշինգտոնը ևս մեկ անգամ վճռական կերպով մերժել էր Անկարայի անհիմն պնդումները։

«Բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն և պաշտպանվեն։ Այս կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը հարցականի տակ չէ»,- ասել էր ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունից հետո, երբ նա վկայակոչել էր 1923 թվականի Լոզանի և 1947-ի Փարիզի պայմանագրերը՝ նշելով, որ այդ կղզիների ինքնիշխանությունը պայմանավորված է Հունաստանի կողմից դրանք չռազմականացնելով։

Հունաստանը միշտ հերքում է այս պնդումները՝ պատասխանելով, որ քանի դեռ կա թուրքական ռազմական վտանգ այս կղզիների նկատմամբ, դրանք չեն ապառազմականացվի։

Էմմա Չոբանյան