Հայ առաքելական եկեղեցին այսօր Տեառնընդառաջի նախատոնակ կկատարի

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ փետրվարի 13-ի երեկոյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում 17։30-ին կկատարվի Երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում կվառվի Տեառնընդառաջի խարույկը։
Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` բոլոր եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:

Փետրվարի 14-ին՝ ժամը 11-ին, Տեառնընդառաջի առթիվ Ս. Պատարագ է մատուցվելու եւ ավարտին կատարվելու է նորապսակների օրհնության կարգ բոլոր եկեղեցիներում:

Արարատյան Հայրապետական թեմից տեղեկանում ենք, որ փետրվարի 13-ին կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Ստորև ներկայացնում ենք ժամանակացույցը:

Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցի – ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30;

Նորագավթի Ս. Գեւորգ եկեղեցի – ժամերգություն՝ 17:00, միջոցառում՝ 18:30 եկեղեցու բակում;

Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցի – ժամերգություն՝17:00, խարույկի վառման արարողություն և թաղապետարանի կողմից պատրաստված նվերների հանձնում մի քանի նորապսակների՝ 17։30;

Նոր-Նորքի Ս. Աստվածածին եկեղեցի – ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:00, միջոցառում՝ ժողովրդական երգերի կատարումներով՝ 18:00;

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի – ժամերգություն՝17:00, խարույկ՝ 17:30;

Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցի – ժամերգություն՝17:00, խարույկ՝ 17:30;

Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցի – ժամերգություն՝17:00, միջոցառում և խարույկ՝ 17:30;

Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցի – խարույկ՝ 16:00, ժամերգություն՝ 17:00, ապա բակում ելույթ կունենան մշակույթի տան սաները;

Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցի – միջոցառում ժամը՝ 16:00, ժամերգություն՝ 17:00, խարույկի արարողություն՝ 17:30;

Կաթողիկե Ս. Աստվածածին եւ Ս. Աննա եկեղեցիներ – ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:40;

Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի – ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30;

Նոր-Նորքի Ս. Սարգիս եկեղեցի – ժամերգություն՝17:00, խարույկի արարողություն՝ 18:30;

ՀԱԹ Ս. Երրորդություն եկեղեցի – ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30;

Շենգավիթի Ս. Առաքելոց եկեղեցի – ժամերգություն՝ 17:00, խարույկ ու միջոցառում՝ ազգագարական խմբերի մասնակցությամբ՝ 17:30;

Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցի – ժամերգություն՝ 16:30, խարույկ՝ 17:15, միջոցառում՝ 17:30: