ՀՀ կառավարությունը հաստատել է Երևանում Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գտնվելու վայրը

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

ՀՀ կառավարության որոշմամբ պաշտոնապես հաստատվել է Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համագործակցությամբ առաջիկայում Երևանում ստեղծվելիք Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գտնվելու վայրը:

«Զանգվածային հայրենադարձությունը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական առաջնահերթություն և գիտակցելով այն դժվարությունները, որոնց բախվում են շատ հայրենադարձներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նախաձեռնեց այս ծրագիրը՝ նպատակ ունենալով խթանել և դյուրացնել հայրենադարձների ներգրավումը հայաստանյան հասարակական կյանքին: Ի աջակցություն այս նախաձեռնության՝ Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամն անվճար հիմունքներով կտրամադրի ավելի քան 300 քառակուսի մետր տարածք Կենտրոնի գործունեության համար»,- հայտնում են հանձնակատարի գրասենյակից։

«Մենք երախտապարտ ենք Հովնանյան հիմնադրամի հետ այս համագործակցության համար և անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքներին», – նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:- Հովնանյան հիմնադրամը տարիներով ոչ միայն լայնածավալ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը, այլև հովանավորել է այն կազմակերպություններին, որոնք մշտապես խթանել են հայրենադարձությունը»։

«Հայրենադարձներին աջակցելու նպատակով Կենտրոնը ինտեգրման աջակցման մասնագետների է կցելու անհատներին և ընտանիքներին՝ հայրենադարձման ողջ գործընթացի ընթացքում անհատական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ինտեգրման աջակցման մասնագետները հայրենադարձներին խորհրդատվություն կտրամադրեն և գործնական աջակցություն կցուցաբերեն մի շարք հարցերում, ինչպիսիք են՝ քաղաքացիության և կացության կարգավիճակ, իրավական հարցեր, կրթություն և մշակույթ, հարկեր և գրանցում, աշխատանքի տեղավորում, բանկային, ֆինանսական և այլ հարցեր: Կենտրոնի ծառայությունները հասանելի են լինելու հետևյալ լեզուներով՝ արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն և ռուսերեն: Ավելին, Կենտրոնը կտրամադրի արևելահայերենի անվճար դասընթացներ, ինչպես նաև կօգնի բարեկամական կապեր հաստատել տեղի և հայրենադարձ համայնքների միջև, կկազմակերպի ֆորումներ, կապեր հաստատելու նպատակով միջոցառումներ, աշխատանքի տոնավաճառներ և մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:

Մինչ Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի պաշտոնական գործարկումը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կշարունակի աջակցություն ցուցաբերել հայրենադարձության գործընթացի հետ կապված ցանկացած հարցի կամ մտահոգության դեպքում»,- նշված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: