Ադրբեջանի ՊՆ ղեկավարն այցելել է Լաչինի նոր զորամաս ու զինծառայողներին հրահանգել պահպանել ռազմական ու ծառայողական գաղտնիքները

Լուրեր

17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու գերատեսչության ղեկավար կազմն այցելել են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Լաչին, ծանոթացել այնտեղ տեղակայված կապիտալ վերանորոգված նոր զորամասի պայմաններին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՊՆ-ին։

Նշվում է, որ Հասանովը խոսել է ռազմական ու ծառայողական գաղտնիքները պահպանելու անհրաժեշտության մասին:

«Զինծառայողների առաջ ելույթ ունենալիս Հասանովը անդրադարձել է  ուժերի գործունեությանը, որոնք պատերազմից հետո տեղեկատվական դաշտում ձգտում են վնաս հասցնել ադրբեջանական բանակին։

Պաշտպանության նախարարն ընդգծել  է զրպարտիչ և սադրիչ տեղեկատվության նկատմամբ ուշադիր լինելու, ռազմական և ծառայողական գաղտնիքները պահպանելու անհրաժեշտությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ ավելի վաղ Զաքիր Հասանովն այցելել էր Քարավաճառ։

Էմմա Չոբանյան