Վարչական դատարանը վերահաստատել է ՄՊՀ դիրքորոշումը հավի ձվի շուկայում գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Վարչական դատարանը թիվ ՎԴ/9807/05/21 գործով 2021 թվականի փետրվարի 9-ին կայացրած վճռով մերժել է «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը՝ վերահաստատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 27-ի թիվ 174 որոշմամբ արտահայտված դիրրքորոշման իրավաչափությունը. տեղեկացնում են ՄՊՀ-ից:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը վերոնշյալ որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության և «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում հավի ձվի իրացման գների բարձրացումը որակել էր որպես գնի չհիմնավորված բարձրացմամբ գերիշխող դիրքի չարաշահում:

«Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառվել էր տուգանք 15 039 156 դրամի չափով:

Հավելենք նաև, որ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունը չի բողոքարկել հանձնաժողովի որոշումը, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության հայցի վերաբերյալ Վարչական դատարանը դեռևս վճիռ չի կայացրել: