Թուրքիայի հետ ՀՀ-ի հարաբերությունների վերականգման շուրջ IRI-ի հարցման տվյալները չափազանց հետաքրքրական են. Ստեֆան Նիքս

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) եվրասիական տարածաշրջանի տնօրեն Ստեֆան Նիքսն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում պատասխանել է Հայաստանի շուրջ կառույցի անցկացրած հարցման հետ կապված հարցերին

Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ 2021 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացրած հեռախոսային հարցման, Հայաստանում նվազել է այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղիով. այս կարծիքին է հարցման մասնակիցների 34%-ը, ի տարբերություն անցած տարվա հուլիսի արդյուքների, երբ «Հայաստանը ճիշտ ուղու վրա է» հարցին դրական պատասխան տվեց 41%:

«Մենք դա հիմնականում կապում ենք կորոնավիրուսային համաճարակի և դրա հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների հետ։ Սա հատուկ չէ միայն Հայաստանին, մենք դա տեսնում ենք ողջ տարածաշրջանում, նախկին Խորհրդային Միության այլ երկրներում»,- նկատում է IRI-ի Եվրասիայի գծով տնօրեն Ստեֆան Նիքսը:

Հանրային կառավարման ոլորտում, ըստ հրապարակված հետազոտության, հանրությունն ամենաշատը բավարարված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքով: ՀՀ վարչապետի գրասենյակի աշխատանքով չափազանց կամ որոշ չափով բավարարված է հարցման մասնակիցների 49%-ը, իսկ դժգոհ՝ 48%-ը: Ըստ հարցման՝ հանրությունն ամենաշատը դժգոհ է երկրի խորհրդարանի աշխատանքից:

IRI-ի Եվրասիայի գծով տնօրեն Ստեֆան Նիքսն առաջարկում է, գործադիրի ղեկավարի աշխատանքի գնահատականը դիտարկելիս, հարցին նայել ավելի լայն տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև կորոնավիրուսային վարակի ու արյունալի պատերազմի գործոնները:

«Երբ այս կառավարությունն առաջին անգամ եկավ իշխանության, նրանց աջակցման թվերը չափազանց բարձր էին։ Մենք իրականում երբեք այդքան բարձր թվեր չէինք տեսել: Ակնկալվում էր, որ այդ թվերը աստիճանաբար կնվազեն»,- ասում է Նիքսը:

Հարցումն արձանագրել է՝ Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր հարցն է տարածքային ու սահմանային խնդիրը: Այս կարծիքին են հարցվածների 34%: Երկրորդ տեղում է, ըստ հարցման արդյուքների, տնտեսական խնդիրը, մասնավորապես գործազրկությունը, որին անդրադարձել է մասնակիցների 17%-ը:

Ճնշող մեծամասնությունը որպես քաղաքական, տնտեսական և անվտանգային սպառնալիք դիտարկում է նախ Թուրքիան, հետո Ադրբեջանը: Ստեֆան Նիքսը դա համարում է օրինաչափ, քանի որ Հայաստանի վերաբերյալ բոլոր նախորդ հարցումներում այդ երկու երկրները մշտապես վերջին տեղում են հարաբերությունների հաստատման տեսանկյունից: Կարևոր է նաև ԼՂ վերջին պատերազմի գործոնը: Նա հիշեցնում է՝ այս տվյալները արձանագրում են այսօր առկա տրամադրությունները և կարող են փոփոխության ենթարկվել հետագայում: Բացի այդ, նկատում է Նիքսը, հանրության որոշ հատված պատրաստ է դիտարկել սահմանների վերաբացման հեռանկարը՝ տնտեսական վիճակի բարելավման համար:

Հիշեցնենք, որ հարցման մասնակիցների 35%-ի կարծիքով Թուրքիայի հետ ճանապարհների վերաբացումը կունենա դրական ազդեցություն ՀՀ տնտեսության վրա, իսկ 53%-ը չի կիսում այս կարծիքը: Դրա հետ մեկտեղ, 73%-ի կարծիքով՝ Հայաստանը պետք է երկխոսություն սկսի Թուրքիայի հետ և կարգավորի հարաբերությունները՝ առաջ քաշելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման օրակարգը, իսկ, ըստ 70%-ի՝ Երևանը պետք է հարաբերություններ հաստատի Անկարայի հետ՝ առաջ քաշելով Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը չխոչընդոտելու նախապայմանը:

Պատասխանելով Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանգծման վերաբերյալ հարցման արդյուքներին, Նիքսը նկատում է՝ ստացված տվյալները վկայում են, որ հայ հանրությունն ընդհանուր առմամբ ձգտում է խաղաղության:

«Նրանք ցանկանում են վերականգնել խաղաղությունը, սակայն ոչ ամեն գնով: Նրանք ցանկանում են պահպանել իրենց իրավունքները և տարածքը»,- ասում է նա:

Այս ուղղությամբ հնչած կարծիքները մեզ համար անսպասելի էին և հետաքրքրական, ասում է Նիքսը: Նա վստահեցնում է՝ կշարունակենք հետևել Հայաստանում հանրային կարծիքին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման վերաբերյալ: