Տեսչական մարմինների կողմից կարանտինի ընթացքում սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթները կպարզեցվեն

Լուրեր

08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
Բոլորը

Փետրվարի 7-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը, առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում հնարավորինս կբարձրացվի կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթների իրականացման արդյունավետությունը: Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախագծով առաջարկվում է հնարավորինս պարզեցնել տեսչական մարմինների կողմից կարանտինի ընթացքում սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթները:

Հեղինակի կողմից լրամշակված օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որը լրամշակվել է հեղինակի եւ Կառավարության կողմից:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ Կառավարության հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին», ««ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ներկայացրել է Կառավարության բանավոր առաջարկները օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Լրամշակված օրենքների նախագծերի փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: